Սաակաշվիլին նշել է Վրաստան վերադառնալու հիմնական պատճառը
ԱշխարհՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը ավելի վաղ ձերբակալվել էր Թբիլիսիում, վրացական ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաընկերությանը տված գրավոր հարցազրույցում ասել է, որ երկար ժամանակ պատրաստվում էր վերադառնալ հայրենիք, սակայն սա վերադառնալու նրա առաջին փորձը չի եղել:
«Ամեն ինչ չստացվեց այնպես, ինչպես պլանավորել էի, ինչ-որ բան այնպես էր արվել, որ իմ առաջին փորձը գրեթե ողբերգական ավարտ էր ունենալու», - նշել է քաղաքական գործիչը:
Նա հավելել է, որ դա բիզնես դասի թռիչք չէր և ոչ այն, ինչ այժմ նկարագրվում է ԶԼՄ-ներում:
Նա նաև նշել է իր վերադարձի հիմնական պատճառը` «անհաղթահարելի, անսահման կարոտ»: Միաժամանակ, Սաակաշվիլին թվարկել է Վրաստանի տարբեր վայրեր, որոնց երազում տեսել է:
Երկրորդ պատճառը նա անվանել է ռացիոնալ, երկար մտածված եզրակացություն, երբ գնահատել է Վրաստանում ժողովրդագրությունը, աշխարհաքաղաքականությունը, ներքին ինստիտուտների փլուզումը: