Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
ԼուսանկարներՖիլիպինների Լուզոն կղզու հյուսիսում տեղի ունեցած «Մարինգ» (Կոմպասու) թայֆունի զոհերի թիվը հասել է 30-ի։ Եվս երեք մարդ վիրավորվել է, 14-ը համարվում են անհետ կորած, ասվում է հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։
Ավելի վաղ Բենգուետ նահանգում անձրևների պատճառով սողանքներ են եղել, ջրհեղեղներից տուժել են հսկայական տարածքներ: Թայֆունն այժմ լքել է Ֆիլիպինները: Մոտ 15 հազար մարդ է տարհանվել:
Գերատեսչության տվյալներով՝ Ֆիլիպինների 110 քաղաքներում հոսանքազրկումներ են տեղի ունեցել, 325 տուն վնասվել է, որոնցից ավելի քան քառորդը ամբողջությամբ ավերվել է: Գյուղատնտեսությանը հասցված վնասը կազմել է ավելի քան 21,5 մլն դոլար: