Ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են Լեռնային Ղարաբաղում վերջնական կարգավորման համար․ ՀԱՊԿ
НК«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման համար»,֊ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
«Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ռազմական գործողությունները դադարեցվեցին: Մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի քաղաքական կարգավորման ավարտի համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Սիդորովը: