«Լավ լուրն այն է, որ շուկա չկա, որ քանդվի». Նիկոլ Փաշինյանը կատակեց
Video«Միջազգային փորձում ավելի շատ են պետական բաժնեմասերով ազգային ավիափոխադրող ստեղծելու բացասական փորձերը: Այստեղ ամենամեծ անհանգստությունն այն է, որ մենք կարողանանք հավասար հնարավորություններ ապահովել այն ընկերությունների համար, որոնք կան, այսօր աշխատում են եւ որոնք ցանկություն ունեն մտնել շուկա: Սովորաբար պետության մասնակցությամբ ավիաընկերությունները քիչ հաջողություններ են ունենում: Կարելի էբերել «Ալ Իտալիայի» կամ «Էյր Ֆրանսի» օրինակները: Այստեղ շատ կարեւոր է խաղի կանոնների պահպանումը հատկապես կարգավորող մարմինների կողմից: Որովհետեւ եթե օգտագործվի պետական լինելու հանգամանքը, գյություն ունեցող շուկան կքանդվի». Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կառավարության նիստում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարի խոսքին արձագանքեց.
«Լավ լուրն այն է, որ շուկա չկա, որ քանդվի, այն միաժամանակ և՛ լավ լուր է, և՛ վատ լուր է»: