Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամների հետ
BlogosphereՀայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր հանդիպում են ունեցել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Հրանտ Եպիսկոպոսյանը, Վրեժ Արզումանյանը, Միքայել Համբարձումյանը: Այս մասին հայտնում է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։
«Քննարկվել են երկրի անվտանգային խնդիրները, տարածաշրջանային հնարավոր մարտահրավերներին առնչվող հարցերը, անդրադարձ է կատարվել երկրի ներսում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտին»,֊նշված է հայտարարությունում։