Մինսկում տեղի կունենա ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում
ИностранныйՄինսկում տեղի կունենա ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում են ունեցել: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: