Քանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավոր Եկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. Փաշինյան Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ Դանիելյան Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ) Միջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլին ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը Հող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցը 

ՏՏ կիրառմամբ ֆինանսավարկային ոլորտի խարդախությունների դեմ պայքարը՝ ՀՀ ԱԱԾ ուշադրության կենտրոնում

Իրավունք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել ՏՏ կիրառմամբ ֆինանսավարկային ոլորտի խարդախությունների դեմ պայքարի մասին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի շրջանակներում մշտապես տեսադաշտում է պահում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը՝ չարաշահումների հնարավոր դրսևորումները հայտնաբերելու, դրանց տարածումը կանխելու և դրանք արմատախիլ անելու նպատակով:

«Ազգային անվտանգության մարմինների գործունեության կարևորագույն առաքելություններից է այս տեսակ հանրավտանգ արարքների ոչ միայն բացահայտումն ու կանխումը, այլ նաև հանցավոր մտադրությունների իրագործման նախականխումը, հակաիրավական վարքագծի հետագա զարգացման խափանումն ու վերահաս բացասական հետևանքների չեզոքացումը, որի նպատակով էլ կառույցն իր տարբեր գործիքակազմերով աջակցում է հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Ակնառու է, որ նշված ոլորտում գործունեություն ծավալող առանձին անհատները, հանցավոր խմբերը, օգտագործելով ՏՏ ոլորտի նորարական տարբեր գործիքներ և միջոցներ, թիրախավորում են հիմնականում տարիքային միջին ու բարձր շեմ ունեցող, սոցիալապես անապահով ու խոցելի խավին՝ օգտվելով ՏՏ բնագավառի վերաբերյալ վերջիններիս իրազեկվածության ցածր մակարդակից:

Գաղտնիք չէ, որ համացանցում լայն տարածում են գտել տարբեր ան­վա­նում­ներով վար­կային և ֆինանսական կազմակերությունների կողմից տրամադրվող ծառայություն­ների վերաբերյալ տեղեկություններ, որոնց մասին գո­վազդը հիմնա­կանում տարածվում է սոցիալական ցանցերի՝ մասնավորապես «Ֆեյս­բուքի» միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այդ կազմակեր­պությունների բազմազանության մեջ հանդիպում են նաև այնպիսիք, որոնք քաղաքացիներից գումարներ հափշտակելու նպա­տակով առա­ջար­կում են «շա­հավետ» պայման­ներ: Վերջիններս, համաձայնելով առա­ջարկ­վող «շա­հավետ» պայմաններին, հա­մա­ցանցի միջո­ցով անծանոթներին տրա­մադրում են իրենց անձնական տվյալները և կատարում նրանց կողմից պա­հանջվող դրամական փոխանցումներ վճարա­հաշ­վար­կային «Իդրամ», «QIWI» և այլ դրա­­մա­պանակ­ներին, ինչի արդյուն­քում էլ դառ­նում են խարդա­խու­թյան զոհ:

Հետագայում խոցելի վիճակում հայտնվելուց զերծ մնալու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը բնակչությանը կոչ է անում նախքան վիրտուալ տիրույթում ֆինանսավարկային ծառայություններ առաջարկող կազմակերպությունների հետ գործնական հարաբերություններ կամ շփումներ հաստատելը ստուգել այդ կազմակերպությունների, դրանց կողմից առա­ջարկ­վող ծառայությունների ու պայ­ման­ների իսկու­թյունը՝ հասանելի գործիքների համակարգի օգնությամբ, ինչպիսիք են.

 

  1. ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական՝ «www.cba.am» կայքի համա­պա­տաս­­խան բաժնում որոնել տեսադաշտում հայտնված վարկային, ապա­հո­վա­­գրա­կան, գրավադր­ման, վճարա­հաշվար­կային կազմակերպու­թյուն­ների, արժու­­թա­յին կե­տերի և դիլերների, դրանց ղեկավարների և ֆինա­ն­սա­կան այլ կազմա­կեր­պու­թյուն­ների վերաբերյալ տեղեկություններ: Օրինակ՝ ՀՀ տարածքում գործող բանկերի վերաբերյալ տեղեկությունները կարելի է գտնել հետևյալ https://www.cba.am/am/sitepages/fscfobanks.aspx հղումով։

 

  1. ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական՝ «www.cba.am» կայքի միջոցով տեղե­կու­թյուն ստանալ տեսադաշտում հայտնված վարկային կամ ֆինան­­սական կազմակերպության պետական գրանցման և տրամադրված լիցենզիայի մասին: Օրինակ՝ ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները կարելի է տեսնել հետևյալ https://www.cba.am/am/SitePages/fscfocreditorganizations.aspx հղումով:

 

  1. Զանգել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծի՝ 010-59-26-97, 011-56-19-54 և 011-56-39-50 հեռախոսահամարներին:

 

  1. Պարզել ՀՎՀՀ-ն և դրա իսկությունը, ինչպես նաև կազմակերպության գոր­ծու­­նեու­­թան վերաբերյալ տեղեկություն ստանալ ՀՀ արդա­րա­դա­տու­թյան նա­խա­­րարության իրավաբանական ան­ձանց պետական ռեգիստրի գործա­կա­լության ծառայությունների (www.e-regis­ter.am) և ՀՀ պետական եկա­­­մուտ­ների կոմիտեի (petekamutner.am) էլեկտրո­­­նային հասցեներից: Օրինակ՝ ՀՀ ՊԵԿ-ի կայքում կազմակերպության ՀՎՀՀ-ի իսկությունը կարելի է ստուգել հետևյալ https://petekamutner.am/tsOS_Taxpayers.aspx հղումով։

 

  1. Այցելել կազմակերպությունների գործունեության գրասեն­յակ­­ներ:

 

  1. Պարզել կազմակերպությունների կոնտակտները, տվյալներ ստանալ դրանց ղե­կա­վարների մասին: Նշվածի վերաբերյալ հավելյալ տվյալ­ներ ստանալու համար օգտվել նաև համա­ցանցից:

 

  1. Կասկածելի վարքագիծ կամ անօրինական որևէ երևույթ նկատելու դեպքում դիմել իրավապահ մարմիններին:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետԳազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ)Քննչական կոմիտեն բացահայտորեն ստանձնել է ՔՊ-ի շահերի ներկայացուցչի դերը․ «Հրապարակ»Սա Կիրանցի հարցը չի, ողջ ՀՀ-ի հարցն է, մեզ շատ են խաբել, արդեն պարզ ա ամենը. լարված վիճակ` ՏավուշումՈՒՂԻՂ. Ռեալիստների դաշինք․ նոր ընդդիմադիր քաղաքական ուժ է ստեղծվումԵրևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոց«Զինվոր ծնվել ենք, զինվոր էլ կմեռնենք». լարված վիճակ Տավուշում, ցուցարարները չեն բացում ճանապարհըԵրեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. Երանոսյան«Ժողովրդին էլ չեք կարա խաբեք, հերիք ա ինչքան լսել ենք, էլ չենք ուզում». լարված իրավիճակ ՏավուշումՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրանՔանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավորԱՄՆ Ուկրաինային 61 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրիԵկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե ՂազարյանՋրվեժի ձորում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինըԳյուղերը հանձնել, գնացել բասկետբոլ ա խաղում (տեսանյութ)Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. ԱբդոլահիանԺողովուրդ ջան, մեր խոսացածից հետո էս ճանապարհը փակելու տրամաբանությունը չեմ հասկանում Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբՀայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. ՓաշինյանԱյս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ ԴանիելյանՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ)Նեթանյահուն վերահսկողությունից դուրս է եկել, նրան պետք է զսպել. Իրանի արտգործնախարարՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետ Նիկոլը շատ պուճուր ա, որ գա ու հող հանձնի Տավուշում, կռվի դաշտում ենք մեծացել. տավուշցիների ակցիանՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ Փաշինյան Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենք Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ)Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համարԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանԷս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցումՄիջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլինՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցըԱրագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումիցՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ինԳյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվումՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործիԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըՀանրահավաք ԱԺ-ի դիմաց. ժամը 18:00-ին կոչ ենք անում հավաքվել Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես ԱվետիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Դավիթ ԱնանյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ ԶաքարյանՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՔաղաքացիները հավաքվում են Օպերայի շենքի մոտ (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է
Ամենադիտված