ԱՄՆ-ն նոր ռազմական օգնություն է ուղարկել Ուկրաինային Բզկտված Արցախ. վերադառնալո՛ւ ենք. Արտակ Զաքարյան Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. մեքենաներից մեկը հարվածել է արգելապատնեշին, մյուսը սահել է ձորը Դաժան պայմաններ՝ հոգեբուժարաններում․ «Պացիենտները շատ վատ պայմաններում են» (տեսանյութ) Զգուշացում՝ Վ․ Ալեքսանյանին ու մյուսներին․ ՄԻՊ-ի վերաբերմունքը «վերբալ մարմնավաճառ» արտահայտությանը (տեսանյութ) ԱՀԿ-ն հաստատել է Pfizer պատվաստանյութի կիրառումը 5 տարեկանից բարձր երեխաների համար Արցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք է գրանցվել․ ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել (լուսանկարներ) ՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսը «Եռաբլուր» այցելելու նպատակով հունվարի 28-ին Ստեփանակերտից ավտոբուսներ կմեկնեն 

PAUL-ը կբացվի Աբովյան 8 հասցեում. «Գալաքսի» ընկերությունների խմբի կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը ներկայացրել է երկար սպասված նախագծի մանրամասները

Հայաստան

Հայաստանում առաջին PAUL-ը կբացվի Աբովյան 8 հասցեում` համադրելով հին Երևանի ճարտարապետությունն ու Ֆրանսիական հացաբուլկեղենի մշակույթը: Մոտ մեկ տարվա դադարից հետո «Գալաքսի» ընկերությունների խումբը և PAUL Interntional-ը ավարտական փուլին են հասցնում զարգացման այս նախագիծը, որը առաջիկա մի քանի տարում PAUL-ի անվանական հացաբուլկեղենի 5 սրճարան-ռեստորան կբացի Հայաստանում` մոտ 200 նոր բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման հնարավորությամբ: 

«PAUL-ը հայ-ֆրանսիական բարեկամության գեղեցիկ օրինակներից է և պատերազմից հետո առաջին միջազգային հեղինակավոր բրենդը, որ մուտք է գործում Հայաստան: Սա մեզ համար պատիվ ու պատասխանատվություն է: Ուրախ ենք արձանագրել, որ երկրում ստեղծված դժվարությունները հաղթահարելով նորից կարողանում ենք զարգացման ծրագրեր իրականացնել ու ներդրումներ ներգրավվել, ինչը, վստահաբար, իր տնտեսական ու սոցիալական ազդեցությունը կունենա Հայաստանի վրա: Օրակարգում նաև Երևանից դուրս PAUL-ի բացումն է, ինչը համայնքային զարգացմանը կխթանի»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի կառավարման խորհրդի համանախագահ, PAUL նախագծի ղեկավար Արտյոմ Խաչատրյանը:  

Հայաստանյան առաջին PAUL-ի համադրման համար աշխատում են ֆրանսիական Panetude դիզայն ստուդիան, որը հայկական` Electric Architects-ի հետ համատեղ ստուդիայի հետ հետևում է ֆրանսիական բրենդի պահանջների իրականացմանը հայկական պատմական նշանակություն ունեցող շենքի պահպանման պահանջների հետ: Նշենք, որ PAUL-ը տեղակայվում է 1884 թվականին Երևանում կառուցված հասարակական գործիչ, վաճառական Բարսեղ Եղիազարյանի տանը: «Գալաքսի» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ շենքի պահպանման համար կատարվել են հետազոտական և նախագծային աշխատանքներ` ազգային արխիվից ուսումնասիրությունից  միջազգային հետազոտություններ: «Գալաքսիի» հիմնադիրների համար կարևոր է երևանյան պատմամշակութային հուշարձանների ամբողջական պահպանումն ու դրանց վերածնունդը` ինքնության, պատմության տեսանկյունից, ինչպես նաև զբոսաշրջային ոլորտի զարգացման համար: 

Նշենք, որ PAUL-ը հիմնադրվել է 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ, հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս PAUL International-ը ղեկավարում են PAUL-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ և 5-րդ սերունդները, ովքեր անձամբ հետևում են ողջ գործընթացին. հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդների մատուցում։ PAUL-ը կարևոր հավելում է հայկական շուկայում` միաժամանակ իր հացաբուլկեղենի, թխվածքների, սուրճի ու ռեստորանային կոմպոնենտով: Կարևոր է ընդգծել, որ PAUL-ը հասանելի բրենդ է և գնային քաղաքականությունը կառուցված է այնպես, որ ֆրանսիական որակն ու ապրելակերպը մոտ լինի բոլորին ըստ ցանկության։

Ներկայումս PAUL Հայաստանի ընտրված գլխավոր շեֆը, հացաբուլկեղենի ու քաղցրավենիքի շեֆերը պատրաստվում են եռամսյա ուսուցման PAUL ֆրանսիայում, որի ավարտից հետո պատրաստ կլինեն PAUL-ի բացմանը իրենց ֆրանսիացի գործընկերների հետ գոհացնել երևանյան հաճախորդներին: 

Նշենք, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը արդեն մեկ տասնամյակ է, ինչ ներկայացված է հյուրանոցային և ռեստորանային ոլորտում, որտեղ ի դեմս իր բրենդների, նորամուծություններ է բերում` փոխելով ու բարելավելով շուկայի կանոնները: «Գալաքսի» ոլորտային պորտֆոլիոյում են ավարտական փուլում գտնվող Courtyard by Marriott հյուրանոցը, Santafe երևանյան սրճարանը և Pahest33 կոնցեպտուալ բար-ռեստորանը: PAUL-ի Հայաստան մուտքը ողջունել են հայ-ֆրանսիական բարեկամության առևտրաարդյունաբերական գործընկերությունները, դիվանագիտական ներկայացուցիչներ և այլ բարձրաստիճան այրիք: 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մահացել է բրազիլացի երգչուհի Էլզա ՍուարեսըԱՄՆ-ն նոր ռազմական օգնություն է ուղարկել ՈւկրաինայինԲզկտված Արցախ. վերադառնալո՛ւ ենք. Արտակ ԶաքարյանՎթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. մեքենաներից մեկը հարվածել է արգելապատնեշին, մյուսը սահել է ձորըԴաժան պայմաններ՝ հոգեբուժարաններում․ «Պացիենտները շատ վատ պայմաններում են» (տեսանյութ)Զգուշացում՝ Վ․ Ալեքսանյանին ու մյուսներին․ ՄԻՊ-ի վերաբերմունքը «վերբալ մարմնավաճառ» արտահայտությանը (տեսանյութ)ԱՀԿ-ն հաստատել է Pfizer պատվաստանյութի կիրառումը 5 տարեկանից բարձր երեխաների համարԱրցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք է գրանցվել․ ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիրԱռնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել (լուսանկարներ)ՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսը«Եռաբլուր» այցելելու նպատակով հունվարի 28-ին Ստեփանակերտից ավտոբուսներ կմեկնենՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա, 80 քաղաքացու ցուցաբերել օգնությունԱՄՆ-ն կոչ է արել Ռուսաստանին հանել ԵԱՀԿ-իցԼույս չի լինիԿորոնավիրուսի 940 նոր դեպք է հաստատվել․ այլ հիվանդությունից մահացել է 1 պացիենտԿարմիր խաչն ամենագնաց մեքենայով չի կարողացել սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան․ ՄԻՊԱյսօրվանից կգործեն հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումներըԳորիս-Սիսիան ճանապարհին բուք է. Ապարանում, Արագածում, Տիգրանաշենի ոլորաններում մերկասառույց էՕրվա խորհուրդ«Ժողովուրդ». Նոր բունտ է հասունանում«Հրապարակ». Հրանտ Մարգարյանը վերադառնո՞ւմ է«Ժողովուրդ». ՄԻՊ քվեարկությունը` երկուշաբթի. ինչպես կվարվի ընդդիմությունը«Հրապարակ». SOCAR-ը փորձում է մտնել Հայաստան«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեց«Փաստ». Թանկ սերմացուն և դառն իրականությունը«Փաստ». Առողջապահական տեսանկյունից իմաստ ունի՞ հունիսը «տեղափոխել» հունվար«Հրապարակ». Գարիկ Սարգսյանը մի պաշտոնը մի քանի հոգու է խոստանում«Փաստ». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր ղեկավարությունը` ՔՊ քարոզի՞չ«Հրապարակ». Ռոմանոսը պատժել է ՊալաչինՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում Լաս Վեգասում համերգի չեղարկումից հետո Ադելն արտասվել է (տեսանյութ) Չիպավորման միջոցով վերականգնել են թոշակառուի տեսողությունը Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 23 բեռնատար ավտոմեքենա Կարմիր խաչն իր ամենագնաց մեքենայով չի կարողացել հունվարի 20-ին սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան գյուղ․ ՄԻՊ Տեր Խոսրով քահանան Տիկ-Տոկ-ում մինչեւ 300 հազար դիտում ունի. «Հրապարակ»Ձեր չարչարանքի և փայլուն աշխատանքի արդյունքում պետությունն անցյալ տարի ստացել է 600 մլն․ դրամի շահույթ. Արդարադատության նախարար Կյանքից հեռացել է ըմբշամարտի միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը ՀԴԲ-ն խուզարկել է Ադրբեջանի հետ կապված կոնգրեսականի տունը, Ադրբեջանի դեսպանը «մեկ քայլ առաջ» լքել է ՎաշինգտոնըԱղջիկը ցուցադրել է ինտիմ պիրսինգի սարսափելի հետեւանքներըՌԴ-ի մտահոգությունների հետագա անտեսումը ամենալուրջ հետևանքներն է ունենալու. Լավրովը` Բլինկենին Իշխանությունների հակաճգնաժամային բանաձևը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ջերմացումն է. պատգամավոր Սերբիայի ՆԳՆ-ն հայտարարել է նախագահ Վուչիչի դեմ մոտալուտ մահափորձի մասին19 տարեկան ֆուտբոլիստ է մահացելԼրագրողական կառույցները պահանջում են, որ Վահագն Ալեքսանյանը ներողություն խնդրի հնչեցրած վիրավորանքի համարԻնչ է Ռուսաստանը շահում աշխարհաքաղաքական լարվածությունիցԱվտովթար` Գորիս-Սիսիան ճանապարհին. կան տուժածներՎիճակը գնահատավում է կայուն ծանր․ ԲԿ-ն՝ Արցախից տեղափոխված երեխայի վիճակի մասինՄոդելը բացահայտել է երկրպագուի կողմից ստացած ամենաանպարկեշտ խնդրանքը (լուսանկարներ)«Անգղները 13–ից 15 օր ընդհանրապես ոչինչ չեն կերել». ինչո՞ւ են Կենդանաբանական այգում անկել թռչունները. News.am Սուրեն Պապիկյանը հարսնացուի հետ այցելել է «Եռաբլուր» (լուսանկարներ)
Ամենադիտված