Իվետա Մուկուչյանը երեկ նշել է ծննդյան 35-ամյակը (տեսանյութ)
ԺամանցԵրգչուհի Իվետա Մուկուչյանն իր ինստագրամյան էջում նոր հոլովակ է հրապարակել ծննդյան տոնակատարությունից:
Երգչուհին երեկ նշել է իր 35-ամյակը։ Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Իվետան փչում իր ծննդյան տորթի մոմերը, որի վրա գրված է «Iva La Diva 30+»։
Հրապարակված տեսանյութին կից երգչուհին գրել է.
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ` 30+ տարեդարձի մի մասն էին։
Սովորաբար ես փախչում եմ տարեդարձիցս, սակայն այս անգամ ցանկանում էի այն կիսել իմ ընկերների, գործընկերների և ընտանիքի հետ, քանի որ կարծում եմ, որ սիրելիների հետ նման պահեր ունենալը բոլոր մեր ունեցած կորուստներից հետո ավելի ենք գնահատում:
Իսկապես կատարյալ երեկո էր։ Անվերջ շնորհակալ եմ բոլոր բարեմաղթանքների և ինձ ուղղված սիրո ալիքի համար»․- հրապարակված տեսանյութին կից գրել է Իվետան։
Երգչուհու երկրպագուները բազմաթիվ բարեմաղթանքներ են գրել։
«Շնորհավոր, Իվետա ջան, թող որ կատարվեն երազանքներդ։ Քեզ ստեղծագործական հաջողություններ ու լիքը մեծ բեմեր։ Սքանչելի ես, բարով ես ծնվել»: