Քննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան 

Հայաստանը սրընթաց ստվերայնացվում է․ Վահե Հովհաննիսյան

Հասարակություն

Հայաստանը սրընթաց ստվերայնացվում է։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ստվերում տեղի է ունենում բիզնեսի վերաբաշխում՝ փայեր են նվիրում-ստանում, անհայտ մարդիկ խոշոր ձեռքբերումներ են ունենում, նոր օլիգարխներ են ձևավորվում։

Ստվերայնացվում է դատաիրավական համակարգը՝ մարդ բռնել-պայմանավորվել-բաց թողնել։ Մեկին տրվում է ինդուլգենցիա, մյուսին՝ ոչ։ Ստվերայնացվում է պետական բուհերի կառավարումը։ Ստվերում համայնքապետեր են նշանակում ու հայրերի հետ պայմանավորվում։

Կյանքը կառավարվում է փակ աշխատասենյակներում մասնավոր  շահագրգռվածութամբ կայացվող որոշումներով, որոնք որևէ կապ չունեն ժամանակակից պետության չափանիշների հետ։

Ստվերային է երկրի արտաքին քաղաքականությունը. իշխանությունն ակնհայտ բազմակողմ շփումների, նախապայմանավորվածությունների, գուցե՝ վերջնական պայմանավորվածությունների մեջ է, բայց հարկ չի համարում այդ մասին խոսել հասարակության հետ։

Հասարակությունը «տնից կասկա բերելու ու հայդա՝ ֆրոնտ»-ի համար չէ միայն։ Հիմա որոշվում են մեր երկրի տարածքը, սահմանները, ճանապարհները, մեր երկրով անցնելիք «միջանցքները» ու նման բազմաթիվ հարցեր, բայց այս ամենը կատարվում է ստվերում։

Կա տագնապային մտավախություն, որ ստվերում որոշվում են նոր սեպտեմբերի 27-ի կամ նոր նոյեմբերի 9-ի սցենարները։

«Ի՞նչ եք բանակցում» հարցին մի անգամ հնչել է «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք» պատասխանը, և այդ ստվերային  բանակցությունների արդյունքում մենք ստացանք ծանր պատերազմ , ծանր կորուստները։ Հիմա նույնիսկ դա չի ասվում. աշխարհիկ ու հոգևոր Մոսկվայում ինչ-որ պրոցեսի մեջ են, որտեղ հասարակությունը չկա։ Հասարակությանը ճիշտ ժամանակին  վերապահվեց «վակցինայի դեմ սրբազան պայքարը», իսկ մնացածը՝ «ընտրյալներին»՝ արդեն իսկ կոպտագույն սխալներ գործած խմբին։ 

Հայաստանը հիմա անկման մեջ է՝ կիսապետություն, բայց եթե մենք չկանգնեցնենք ստվերայնացումը, ապա անկումը լինելու է ավելի ուժեղ։ Նույնիսկ այս պարտությունից հետո մենք այսօր դեռևս ունենք վերելքի ռեսուրս։ Բայց դրա համար պետք է կանգնեցնել ստվերի մեծացումը։ Այն հիմա խժռում է պետական և հանրային կյանքը։ Տարօրինակ է, բայց  ստվերայնացում գնում է նաև ընդդիմության համակարգերում, և նաև այդ պատճառո´վ չի մեծանում ընդդիմության սոցիալական բազան, չի կայանում ընդդիմության և լայն հասարակության երկխոսությունը։

Այս որակի իշխանությունը չի կարող երկար մնալ՝ ո´չ Հայաստանում, ո´չ մեկ այլ տեղ։ Ուրեմն՝ որտե՞ղ է սխալը, որ դեռ մնում է։

Խաղաղության ստվերը՝ պատերազմի շարունակություն

Հասարակությունը, հանրային ակտիվ շրջանակները, պետական ինստիտուտները դուրս են մնում հանրային և պետական կյանքից։

Այս պայմաններում ընդդիմության և հանրային ակտիվ շերտերի առանցքային պահանջը և թիրախը պետք է լինի ստվերի բացահայտումը՝ բոլոր պրոցեսները, բոլոր ցավոտ հարցերը, թեմաները պետք է հանրայնացվեն։ Հիմնական սխալն այդտեղ է՝ մենք էլի´ թույլ ենք տալիս այս իշխանությանը՝ մեր գլխին էքպերիմենտներ անել։ Մենք մեկ տարում չփորձեցինք պարզել «պատերազմի ստվերը», հիմա էլ չենք կարողանում պարզել «խաղաղության ստվերը»։ Այս իշխանության պարարտ միջավայրը ստվերն է. այնտեղ նա ուժեղ է, որովհետև բոլոր լծակները իրենն են։ Հակաիշխանության (փոփոխությունների) համակարգի, այդ թվում՝ ինստիտուցիոնալ ընդդիմության ուժը հրապարակային միջավայրն է։ Երկրում փոփոխությունների միակ առողջ ճանապարհը պրոցեսների հրապարակայնացումն է, որի ընթացքում էլ կլինի հասարակական շերտերի և ընտրազանգվածների առարկայական երկխոսություն։ Իսկ դա իշխանության ավարտն է։ Դա այն իրականության ավարտն է, երբ երկիրը քնում է Արցախում ռազմական գործողությունների լուրով ու արթնանում Երևանի գլխին ռազմական ինքնաթիռների ձայնից։ Հայաստանում լուրջ փոփոխություններ են պետք, և դրանք անխուսափելի են։ Բայց դրանց առողջ տրամաբանություն ապահովելու համար հրապարակայնացում է պետք։ Ստվերում, փակ աշխատասենյակներում որոշված (գործուղված) լիդերներ ու գաղափարներ իհարկե կարելի է ծախել այս մոլորված, պատերազմ ու մահ տեսած ժողովրդի վրա ու հերթական ողբերգական էքսպերիմենտն ապահովել նրան։ Բայց Հայաստանին այլ բան է պետք՝ առողջ հասարակական պրոցես, բաց-դժվար ներհասարակական խոսակցություն, ու դրա հենքի վրա՝ սոլիդ իշխանություն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներԷդգար Ղազարյանն ազատ արձակվեցՔննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարներըՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԻրանն ու Ռուսաստանն անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆՎեդիի ոստիկանության բաժնում եմ. ՔոչարյանՈստիկանները գազանաբար առևանգեցին Գերասիմ Վարդանյանին. քաղաքացիները թույլ չեն տալիս տանել (տեսանյութ)Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ ՎարդանյանԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)Թուրքի լծի տակ ենք մնալու, սա Արցախը տվեց, հիմա էլ Տավուշն ա հանձնում, թե չէ մեր տղերքը կռվել են (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումըՓակ է Ճոճկանից Բագրատաշեն տանող հատվածը (տեսանյութ) Ալիևը լուրջ մարդ է, իր երկրի շահերն է առաջ տանում, նա Բաքվից կորոշի՝ հայը տաք ջուր ունենա, թե՞ ոչՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազությունՈր գնաս վզից բռնես, ասես` հլը մատով ցույց տուր, էդ ի՞նչն են հանձնում, սկսում ա հեքիաթներ պատմել (տեսանյութ)Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավթյան«Մեկի քթից արյուն էկավ, պատասխանը տալու ես», «Դու ԱԺ պատգամավոր ես, հեռու գնա». բողոքի ակցիա (տեսանյութ)Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա«Ոստիկանն ի՞նչ պտի անի, պտի խոշտանգի ժողովրդին», «Մի ոգևորվեք, հանգիստ». գերլարված իրավիճակԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (տեսանյութ)Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակըԵրևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվելՏնտեսական ակտիվության ցուցանիշը աճել էՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ)Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ)Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհըՈստիկանները կնոջը քաշքշելով իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին. նա ակցիային միացել էր մեքենայի ազդանշանով «Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուշագնաց էր եղել, բուժօգնություն է տրամադրվում. Տավուշում գերլարված էԷդ մի փոքր հողը Հայաստանի լինել չլինելու հարցն է. Չարենցի փողոցը փակած քաղաքացի (տեսանյութ)Արարատում նույնպես ճանապարհներ են փակվելՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենանԵրբ մենք մենակ ենք շփվում, և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ. ԱլիևԵրբեք չէի կարող պատկերացնել, որ ես փողոց կփակեմ. պետք է պարտադրենք իշխանություններին հեռանալ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյան ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ. նախագիծՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ)«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՀայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունելՑուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով ՈՒՂԻՂ․ Տավուշում կոտրել են ցուցարարի դեմքը «Արա, խի՞ ես խփում». Տիգրանաշենի ճանապարհին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին (տեսանյութ) «Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ)
Ամենադիտված