Մարդկության 40%֊ը չի կարող իրեն թույլ տալ առողջ սնունդ օգտագործել․ Գուտերեշ
ДосугՄոտ 3 միլիարդ մարդ`աշխարհի բնակչության մոտ 40% -ը, չի կարող իրեն առողջ սնունդ թույլ տալ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ Պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ հեռարձակված տեսաուղերձում:
Գուտերեշը նշել է, որ կորոնավիրուսային համաճարակի և դրա հետևանքով առաջացած խնդիրների արդյունքում՝ իրավիճակը լրջորեն վատթարացել է։ Մոտ 140 միլիոն մարդ այժմ սննդի պակաս ունի: «Միևնույն ժամանակ, սնունդը աճեցնելու, սպառելու և վերամշակելու եղանակները մեծ ազդեցություն են ունենում մեր մոլորակի վրա: Նրանք աննախադեպ ծանրաբեռնվածություն են ստեղծում մեր ռեսուրսների, կլիմայի և շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև մեզ արժեն տրիլիոնավոր դոլարներ», - ասել է ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղարը: