«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը 20 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել
ОбществоՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանների միջնորդությունը և 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Սիսիանի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
Անդրադառնալով սահմանված գրավի չափին՝ փաստաբանը նշեց, որ, իհարկե, բարձր գումար է, բայց այնքան էլ շատ չէ. «Արթուր Սարգսյանի հարազատների և ընկերների միջոցով այդ գումարը վճարվեց. պարոն Սարգսյանն այդքան մեծ գումար չուներ»,- նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Սիսիանի արդեն նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մաս (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով: