Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդման նախաձեռնության նկատմամբ․ Լավրով
Արտաքին ՔաղաքականՌուասաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդման նախաձեռնության նկատմամբ։
Ելույթ ունենալով արտերկրում ապրող ռուս հայրենակիցների 7-րդ համաշխարհային կոնգրեսում՝ նա հայտնել է, որ այդ նախաձեռնության շրջանակներում Տաջիկստանում կբացվի հինգ ռուսական դպրոց, նման ծրագրեր են նախապատրաստվում Ուզբեկստանի համար։
«Վերջերս Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն ցուցաբերեց Հայաստանի համար նույն ծրագիրը պատրաստելու հարցում», - ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։