Հայաստանում ռուսական ուղղափառ եկեղեցական համալիր կկառուցվի
SocietyՌուս ուղղափառ եկեղեցու տաճարի և եկեղեցական համալիրի կառուցումը հեռանկարային խնդիր է նոր՝ Երևանի և Հայոց թեմի համար։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է թեմի արքեպիսկոպոս Լեոնիդը։
«Ապագայի հեռանկարային անելիքներից են են եկեղեցական համալիրի կառուցումը կաթողիկե տաճարի հետ միասին, սա նաև ՀՀ տարածքում գտնվող մեր հավատացյալների հոգևոր աջակցությունն է», - ասել է նա:
Ըստ Լեոնիդ արքեպիսկոպոսի` Ռուս Ուղղափառ եկեղեցին «գերազանց, հավասարակշռված» հարաբերություններ է զարգացնում Հայ Առաքելական եկեղեցու հետ:
«Մենք զգում ենք յուրաքանչյուր աջակցություն ինչպես ղեկավարության, այնպես էլ հավատացյալների կողմից: Հայաստանի տարածքում կառուցվում են Ռուս Ուղղափառ եկեղեցու տաճարներ, ես որևէ խնդիր չեմ տեսնում ապագայում միջեկեղեցական հարաբերությունների համար», - ասել է արքեպիսկոպոս Լեոնիդը: