Իրանը պատասխանել է Ալիևի մեղադրանքներին
IranԻրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խատիբզադեն կտրականապես հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին հնչած նոր և անսպասելի մեղադրանքները:
«Լրատվամիջոցներում նման մեղադրանքները ծառայում են միայն սիոնիստական ռեժիմի շահերին՝ երկու ժողովուրդների՝ Իրանի և Ադրբեջանի եղբայրական հարաբերությունների վրա ազդելու համար»,- նշել է Խատիբզադեն:
Ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության առաջատար դերը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում՝ Խատիբզադեն շեշտել է. «Այս սարսափելի երևույթի դեմ անցած 4 տասնամյակների պայքարում հազարավոր նահատակների և վիրավորների նվիրումն այս ուղղությամբ Իրանի Իսլամական Հանրապետության համառ և շարունակական ջանքերի ընդամենը մեկ տերև է: Դա բազմիցս հաստատվել է համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից»: