Անկարայում Հնդկաստանի դեսպանատունը «թրոլինգի» է ենթարկել Թուրքիային (լուսանկար)
МирԱնկարայում Հնդկաստանի դեսպանատունը «թրոլինգի» է ենթարկել Թուրքիային: Դեսպանությունը Twitter-ի իր էջում տարածել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի` Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցելության լուսանկարները:
Մյուս հրապարակումը, որով դեսպանատունը կիսվել է իր էջում, մակագրվել է Հայաստանի և Հնդկաստանի դրոշներով` որպես հայ-հնդկական բարեկամության նշան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: