Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Շոյգուի հետ կքննարկի տարածաշրջանային զարգացումները
ИранԻրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերին, գլխավորելով բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը, կայցելի Ռուսաստան: Այս մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։
Այցի նպատակը ռուսական կողմի հետո երկկողմ համագործակցության զարգացումն է:
Մոհամադ Բաքերին Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Հանդիպմանն ակնկալվում է քննարկել երկկողմ պաշտպանական ու ռազմական հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարը և տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։