ԱՄՆ դեսպանը խայծ է փորձում քցել հայ հասարակության լայն շրջանակներում. Հայկ Եսայան
ԲլոգոսֆերաՀայկ Եսայանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «ԱՄՆ դեսպանը անընդհատ հիշատակելով Արցախի կարգավիճակի մասին, իրականում խայծ է փորձում քցել հայ հասարակության լայն շրջանակներում:
Ի՞նչ է իրենից ենթադրում Արցախի կարգավիճակը, որը կարող է ձեռնտու լինել հայկական կողմին: Կարծում եմ դա ՀՀ-ին միացած, կամ անջատված և անկախ հայկական Արցախն էն:
Իսկ ինչ է առաջ քաշում ՀՀ-ում դավաճանների խունտան: Նրանք ԱՄն դեսպանի հայտարարությունից հետո արդեն իրենց պատգամավորի շուրթերից հնչեցրին այն թեզը, որ պետք է հոգ տանել նրա համար, որ Արցախի(Ղարաբաղի) հայ բնակչությունը կարողանա ազատ ապրել և արարել Ադրբեջանի ներսում, այսինքն ըստ իրենց Ադրբեջանական Ղարաբաղում: Լևոնական այդ հայտնի թեզը հնչեցրած մարդու նկարը իր էջին էր փակցրել հայոց քաղաքական դաշտում ԱՄՆ լիազոր դեսպան Արման Բաբաջանյանը:
Մինչ Ռուսաստանը գլուխը կախ առանց ամպագռգոռ հայտարարությունների ատամներով պահում է Արցախ աշխարհի փոքր մասնիկը, ՌԴ հոգևոր առաջնորդի հրավերով եռակողմ հանդիպման ժամանակ Գարեգին Բ կաթողիկոսը խոսեց Արցախի կարգավիճակի մասին…»: