Նոյեմբերյանի 31-ամյա բնակիչը Սուրբ Հովհաննես եկեղեցու բաց գանձանակից գումար է գողացել
SocietyՀոկտեմբերի 15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կողբ համայնքի վարչական տարածքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բաց գանձանակից գողացել են գումար: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժին հրավիրված Նոյեմբերյան համայնքի 31-ամյա բնակիչը տվել է խոստովանական բացատրություն, որ հոկտեմբերի 13-ին գանձանակից գողությունը կատարել է ինքը:
Նախապատրաստվում են նյութեր: