7 նշան, որ տղամարդը հակված է դավաճանության
LeisureԳիտնականները գտել են անուղղակի նշաններ, որոնք կարող են հուշել` տղամարդը հակված է «ձախ գնալ», գրում է The Sun-ը` վկայակոչելով Journal of Sex Research-ում հրապարակված հետազոտությունը: Գիտնականները եզրակացրել են, որ տեստոստերոն հորմոնի ավելի բարձր մակարդակ ունեցող տղամարդիկ ավելի հակված են դավաճանել: Նրանք թվարկել են տեստոստերոնի բարձր մակարդակի յոթ նշան: Առաջին տեղում պզուկներն են. տեստոստերոնի բարձր մակարդակի պատճառով մաշկը ակտիվորեն փոխվում է և կարող է խցանել մազերի ֆոլիկուլները:
Ճնշման վերև ու ներքև տատանումները բնորոշ են տեստոստերոնի մակարդակի հանկարծակի բարձրացմանը:
Մարմնի մազերը` մուգ և խիտ մազեր դեմքին, կրծքավանդակի և մեջքի վրա: Բայց, ի լրումն, տեստոստերոնը հանգեցնում է նաև կտրուկ ճաղատության:
Տրամադրության փոփոխություններ` անհանգստություն, դեպրեսիա, դյուրագրգռություն: Բարձր տեստոստերոնի մասին է խոսում նաև սերմնահեղուկում սպերմատոզոիդների ցածր մակարդակը. անսպասելիորեն, տեստոստերոնի բարձր մակարդակը փոքրացնում է ամորձիները և, ծայրահեղ դեպքերում, դադարեցնում սերմնահեղուկի արտադրությունը:
Ապնոե` քնի ընթացքում շնչառության կարճաժամկետ դադարեցում: Ապնոեով տառապողները խռմփացնում են, քնի մեջ օդը շնչում են բերանով, տառապում են առավոտյան գլխացավերից և քնկոտությունից:
Տղամարդկանց կրծքերի մեծացումը (գինեկոմաստիա) նույնպես, տարօրինակ կերպով, կապված է տեստոստերոնի բարձր մակարդակի հետ: Հաճախ դա տեղի է ունենում 50-69 տարեկան հասակում: