Նիկիտա Սիմոնյանն ասել է, թե ինչ նվեր է ստացել Պուտինից
ՍպորտՌուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՄ) առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը, ով երեքշաբթի դարձավ 95 տարեկան, ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրեն ծննդյան օրվա առթիվ ժամացույց է նվիրել: Նա նաև նշել է, որ ուրախ է ստանալ մեծ թվով շնորհավորանքներ և նվերներ, հայտնում է РИА Новости-ն:
«Ես արդեն երախտագիտությունն եմ հայտնել Վալերի Կարպինին, հերթը «Սպարտակինն» է: Պետք է սպասել հաղթանակի եւ լավ, որակյալ խաղի, որպեսզի դրանից հաճույք ստանանք ոչ միայն մենք, այլ նաև խաղացողները։ Ծնունդս շնորհավորել են ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահները: Պուտինը նվիրեց ժամացույցը, հաճելի էր ստանալ այդքան շնորհավորանքներ: Մնում է առաջ շարժվել», - ասել է Սիմոնյանը լրագրողներին: