«Կարոտից ուղեղս բթանում է։ Ես երջանիկ եմ եւ ուրախ, բայց լինում են օրեր, երբ շունչս կտրվում է»․ Էմմիի հուզիչ շնորհավորանքը Նադեժդա Սարգսյանի տարեդարձին
ԺամանցՏաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին իր ինստագրամյան էջում կիսվել է արխիվային լուսանկարներով։
Հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է մայրիկի՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի Նադեժդա Սարգսյանի հետ։ Հրապարակմանը կից երգչուհին շնորհավորելով մայրիկի ծննդյան օրը՝ գրել է․
«Կարոտից ուղեղս բթանում է: Ես երջանիկ եմ և ուրախ, բայց լինում են օրեր, երբ շունչս կտրվում է: Ուզում եմ խոսել ծնողներիս հետ, տեսնել նրանց, գրկել... բայց երբ գիտակցում եմ, որ հնարավոր չէ դա անել, օգնության է գալիս իմ մեջ ապրող փոքրիկ ռոբոտը: Մեկ-մեկ էլ վալերյանան: Մամ, դու իմ հավերժ գեղեցկուհին ես», - հրապարակմանը կից գրել է երգչուհին, ապա հեշթեգերում գրել է․
«ծնունդդ շնորհավոր, մամ»: