«Տեղամասում 1462 քվեարկող ունենք, ժամը 9:00-ի դրությամբ 50 հոգի քվեարկել է: Պասիվություն նկատել ենք, բոլոր ընտրությունների ժամանակ էլ միշտ այս ժամերին նկատվում է, առավել եւս որ օրը կիրակի է եւ եղանակը մի քիչ անբարենպաստ է: 10:00-ից հետո արդեն ակտիվություն կնկատվի: 8:00-ից բացվել ենք, բոլորը ներկա են, միջադեպեր չեն եղել, ամեն ինչ նորմալ է, ոչ մի խոսակցություն, ոչ մի բան չի եղել»,-ասաց նա:
Գորիսեցիներն էլ մեր թղթակցի հետ զրույցում ասացին, որ քվեարկում են հանուն նրա, որ անվտանգ լինի Սյունիքում, ճանապարհները բաց լինեն, իրենք անվտանգ ապրեն
Մանրամասները՝ տեսանյութում: