24–ամյա վարորդը Mercedes-ով Նորագավիթում մխրճվել է ավտոքարշակի մեջ. կա վիրավոր
Արտակարգ ՊատահարՀոկտեմբերի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմանում 24-ամյա Ավագ Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բսխվել ժողովրդին հայտնի Նորագավիթում չգործող ճանապարհային ոստիկանության հենակետի դիմաց Ford Transit մակնիշի ավտոմեքենայի կայանված քարշակին: Վթարի հետևանքով վարորդ Ա. Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, գրում է shamshyan.com-ը:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է «Mercedes»-ի վարորդի և քարշակի սեփականատիրոջ ամբողջայկան տվյալները: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: