Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Вице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного Кавказа 

Ապագա լուսնագնացների և մարսագնացների հայրը Ալեքսանդր Քեմուրջյանն է

Общество

Ալեքսանդր Քեմուրջյանի լուսնագնացը, ինչպես և Լեոնարդո դա Վինչիի հանճարեղ ինժեներական լուծումները, առաջին «Մակինտոշը», առաջին էլեկտրական մեքենան, Սերգեյ Կորոլյովի հրթիռը, մնալու են պատմության մեջ, այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ 20-րդ դարի հայազգի ականավոր գիտնական, խորհրդային ինժեներ-կոնստրուկտոր, աշխարհում առաջին լուսագնացների և մարսագնացների ստեղծող, ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ալեքսանդր Քեմուրջյան-100» գիտաժողովի բացման խոսքում։

«Եկեք չմոռանանք, որ գիտության, արվեստի կողքին կա ինժեներական արվեստ: Մեծ ինժեներները գուցե և հայտնաբերում ու հայտնագործում են նաև բնության օրենքները, սակայն նրանց ստեղծագործությունները արդյունաբերության, ինժեներության, հաճախ նաև արվեստի գործեր են, որոնք հիմնված են բնական օրենքների վրա: Ալեքսանդր Քեմուրջյանի լուսնագնացը, ինչպես և Լեոնարդո դա Վինչիի հանճարեղ ինժեներական լուծումները, առաջին «Մակինտոշը», առաջին էլեկտրական մեքենան, Սերգեյ Կորոլյովի հրթիռը, մնալու են պատմության մեջ», - ընդգծեց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Իր ելույթը նախագահը սկսեց պատմական ակնարկով՝ հիշելով տարիներ առաջ Բոլոնիայի համալսարան կատարած իր այցը, որտեղ նրան ներկայացրել են Կիլիկիայից մինչև Արցախ ընկած պատմական Հայաստանի տարածքը, հայկական պատմական ու պատմամշակութային, հոգևոր արժեքները մանրամասն նկարագրող մի քարտեզ, որը ստեղծվել է 1691 թվականին: Քարտեզի հեղինակը մեկ այլ տաղանդավոր հայ գիտնական է՝ 17-րդ դարում ապրած պոլսահայ նշանավոր հասարակական-քաղաքական և մշակութային գործիչ, գրող, պատմագիր Երեմիա Քյոմուրճյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով՝ Քեմուրջյանը շատ հազվադեպ հանդիպող հայկական ազգանուն է, և մեծ է հավանականությունը, որ Տրապիզոնից Վլադիկավկազ գաղթած հայկական ընտանիքում 1921 թվականին ծնված Ալեքսանդր Լևոնի Քեմուրջյանը Երեմիա Չելեպի Քյոմուրճյանի ազգակիցն է և իր տաղանդը գենետիկորեն նրանից է ժառանգել:

Հանրապետության նախագահը ուրախ է, որ երկար տարիներ Խորհրդային Միությունում Ալեքսանդր Քեմուրջյանի անունը գաղտնի պահելուց հետո այժմ եկել է ժամանակը ճիշտ գնահատական տալու հայազգի հանճարեղ ճարտարագետին:

«Երջանիկ եմ, որ այդ հանճարեղ ստեղծագործող մարդը ինժեներական արվեստում, գիտության մեջ իմ հայրենակիցն է եղել: Մեծ պատիվ եմ համարում այսօր կանգնել այստեղ որպես հայ մարդ, հայ գիտնական, մեկը, ով գնահատում է ամենը, ինչ նոր է, ստեղծագործական է, և իհարկե՝ որպես ՀՀ նախագահ, շնորհավորել բոլորիս հանճարեղ մարդու 100-ամյակի առթիվ, մաղթել, որ իր հետևորդները, մասնավորապես զավակը, շարունակեն իր գործը, քանի որ Ալեքսանդր Քեմուրջյանի ժամանակը, լուսնագնացների ժամանակը, մարսագնացների ժամանակը դեռ նոր գալու է», - ընդգծեց նախագահ Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահի նստավայրում կայացած «Լուսնից դեպի Մարս» խորագրով գիտաժողովի բացմանը ելույթ ունեցան նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, Գիտության և արվեստի «Սթարմուս» միջազգային փառատոնի տնօրեն Գարիկ Իսրայելյանը: Տեսաուղերձներով հանդես եկան ամերիկացի գործընկերները՝ ՆԱՍԱ-ի նախկին ղեկավար Շոն Օ'Քիֆը, «Մոլորակային հասարակության» համահիմնադիր Լուի Ֆրիդմանը և «Ապոլոն 16»-ի տիեզերագնաց, լուսնագնաց Չարլզ Դյուկ կրտսերը:

Ի դեպ, մեկ տարի անց՝ 2022 թ. սեպտեմբերի 5-10-ը, Հայաստանում տեղի կունենա «Սթարմուսի» 6-րդ փառատոնը՝ «50 տարի Մարսի վրա» խորագրի ներքո։ Փառատոնը, որը միավորում է աշխարհահռչակ գիտնականներին, տիեզերագնացներին, երաժիշտներին, Նոբելյան մրցանակի դափնեկիրներին՝ նպատակ ունենալով ոգեշնչել և կրթել տեխնոլոգիական ոլորտի նոր սերնդին, նվիրված կլինի Մարս մոլորակի վրա խորհրդային «Մարս-3» սարքի վայրէջքի 50-րդ տարեդարձին: Այս միջոցառումը նույնպես կապված է Ալեքսանդր Քեմուրջյանի հետ, քանի որ «Մարս-3»-ում է գտնվել Ալեքսանդր Քեմուրջյանի մարսագնացը:

Գարիկ Իսրայելյանի այս կարևոր առաքելությունը գիտության զարգացման գործում հաշվի առնելով՝ Քեմուրջյանի աշակերտը՝ ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամ Միխայիլ Մալենկովը և նրա որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը, Ալեքսանդր Քեմուրջյանի անվան շքանշանով պարգևատրեցին Գարիկ Իսրայելյանին, ինչպես նաև Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն (2003-2015) Ժան-Ժակ Դորդենին։

Վլադիմիր Քեմուրջյանը նաև պատմեց իր հոր կյանքի և ժառանգության մասին՝ Բաքվում անցկացրած մանկության տարիներից մինչև Լենինգրադի «Տրանսմաշ» համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ ընդունվելը, որտեղ Ալեքսանդր Քեմուրջյանը ինժեներից հասել է մինչև փոխտնօրենի պաշտոնի:

Ալեքսանդր Քեմուրջյանի գլխավոր ժառանգությունը, որդու խոսքով, իր ընտանիքն է։ «Նրա ամենագլխավոր ժառանգությունը շատ բարյացկամ և լավ վերաբերմունքն էր այն մարդկանց, որոնք իրեն շրջապատում էին», - ասաց Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ ցույց տալով իր ծնողների ոսկե հարսանիքի լուսանկարը։

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև «Ալեքսանդր Քեմուրջյան-100» նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը, որն իրականացրեցին ԿԳՄՍ և ԲՏԱ նախարարները, «ՀայՓոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, «Սթարմուսի» տնօրեն Գարիկ Իսրայելյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»Погода в АрменииFox News: К дому советника президента США подбросили навозВ Сюникской области произошло ДТП со смертельным исходомДруг и директор Пугачевой отказались комментировать слухи о ее возможном признании иноагентомФранцузские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторожденияФранцузский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителейГлава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственностиВице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейкиИнститут Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армянПригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеровВице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного Кавказа
Самое популярное