Գյումրիում խիստ ցածր է եղել ընտրողների մասնակցությունը
PoliticalՀոկտեմբերի 17-ին Հայաստանի 9 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին 20:00-ի դրությամբ մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 55410-ը կամ 33,23 տոկոսը։
Գյումրիում ընդհանուր 109453 ընտրողից մասնակցել է 26417-ը կամ 24.14 տոկոսը: Գորիսում 20696 ընտրողից մասնակցել է 10400-ը կամ 50,25 տոկոսը: Տաթեւում 4173 ընտրողից քվեարկել է 2615-ը կամ 62,66 տոկոսը: