Մերգելյանի այգու դիմացի՝ Մհեր Մկրտչյանի հրապարակը սահմանազատվում է բարեկարգվելու համար
VideoԵրևանի քաղաքապետարանը տեսանյութ է տարածել մայրաքաղաքում իրականացվող բարեկարգման աշխատանքների մասին և տեսանյութին կից գրառումով տեղեկացրել, որ Մերգելյանի այգու դիմացի՝ Մհեր Մկրտչյանի անունը կրող հրապարակը սահմանազատվում է հետագայում բարեկարգվելու համար։
«Նոր Արաբկիր» զբոսայգին շուտով նոր հարմարություններով կներկայանա բնակիչներին։
Արաբկիրում տարեկան ծրագրերով նորոգվում ու սալիկապատվում են մայթերը, որոշ հատվածներում նաև կառուցվում են նոր մայթեր։
Վարչական շրջանում ծավալուն աշխատանքներ են տարվում շենքերի հարթ և թեք տանիքների ու մուտքերի վերանորոգման ուղղությամբ։
Արաբկիրում ընթացիկ տարում բարեկարգ ու հարմարավետ կդառնա ևս 7 բակային տարածք»: