Իսրայելը ոչ մի դեպքում չի կարող մահմեդականների բարեկամը լինել. Էբրահիմ Ռայիսին՝ Զաքիր Հասանովին MMA-ի ֆրանսիացի մարտիկն ինքնասպան է եղել Տավուշում «Isuzu»-ն մոտ 100 մետր գլորվել է ձորը․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Պետդեպն իրենից պահանջել է լքել երկիրը Հրաչյա Սարգսյանն իր սեփական խա՞ղն է սկսել ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին հնարավորինս արագ լքել երկիրը Եվգենի Պլյուշչենկոն հոսպիտալացվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Վ. Գրուշկոի հետ Փաշինյանը որոշել է «ծաղկեցնել» նախկին նախարարի բիզնեսը Ալեն Սիմոնյանը Վրաստանի խորհրդարանի նախագահին Հայաստան է հրավիրել 

Հակառակորդի դիրքերում շարժ ենք նկատում․ ինչ է կատարվում Վերին Շորժա և Կութ գյուղերում

Հասարակություն

Երեկ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Գեղարքունիքի Սոթք, Կութ և Վերին Շորժա գյուղեր ներխուժած Ադրբեջանի ԶՈւ-ն ավելացրել է զինծառայողների քանակը, սպառազինությունը, ակտիվություն է ցուցաբերում։ Այս թեմայով ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց Վերին Շորժա և Կութ համայնքի ղեկավարներին․ երկուսն էլ նշեցին՝ ադրբեջանցիների դիրքերում ակտիվություն են նկատել․

«Հակառակորդի դիրքերում շարժ ենք նկատում, մեքենաներով մեծ քանակությամբ փայտ են կուտակում, հավանաբար, ձմռանն են պատրաստվում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։ 

Վերջինս այն կարծիքին է, որ եթե ադրբեջանցիները եկել են հայկական տարածք, ապա սպասել, որ այնտեղից կհեռանան, աբսուրդ է․ «Կարծո՞ւմ էիք՝ եկել էին, այստեղ նստեին ու գնային, նախատեսել են այդտեղ էլ մնալ, հետ գնալու մտադրություն, ամենևին, չունեն»,- ասաց նա՝ հավելելով, որ թեև ադրբեջանցիները բավականին մոտ են բնակչությանը, այնուամենայնիվ, բնակչությունը արդեն հարմարվել է ստեղծված իրավիճակին․ «Այն ժամանակ, երբ տեսնում էին ադրբեջանցիներին, զարմանում էին, հիմա արդեն ամեն առավոտ տեսնում են, սովորել են»։

Անդրադառնալով հայկական դիրքերի ոչ կահավորված լինելուն՝ Արտյոմ Երանոսյանը նշեց, որ մեր կողմը անընդհատ աշխատանքներ է իրականացնում դրանց բարելավման ուղղությամբ․ «Ամբողջ մեր սահմաններին ընթանում են ճանապարհի հարթեցման աշխատանքներ, որ մեքենաները հեշտությամբ  գնան ու գան դիրքերը։ Սկզբում վրաններում էին տղաները, հիմա հերթով տնակներ են ավելացնում»,- նշեց Վերին Շորժա համայնքի ղեկավարը։

Նա նաև վերհիշեց ադրբեջանցիների կողմից դիտավորյալ կրակի օջախներ ստեղծելը։ Ըստ Արտյոմ Երանոսյանի՝ դրա նպատակը այն էր՝ հայկական կողմը չտեսնի, թե ադրբեջանցիները ինչ են անում իրենց դիրքերում, քանի որ սարի լանջերը, երբ հրդեհից Սևանում էին, իրենց շարժը այդքան էլ նկատելի չէր լինում։

Մեր այն հարցին, թե արդյոք այլևս մտավախություն չունեն, որ ադրբեջանցի զինվորները կարող են նորից առաջանալ, բարելավելով իրենց դիրքերը, համայնքի ղեկավարն ասաց․ «Առաջ ո՞ւր գան էլ, հենց մեր գյուղի բերանին կանգնած են։ Մենք, եթե թողնենք, իջնենք մեր դիրքերից, միանշանակ, առաջ կգան, բայց ամուր կանգնած ենք մեր տեղում»,- նշեց Վերին Շորժա համայնքի ղեկավարը՝ ընդգծելով, որ գյուղի սահմաններին խաղաղապահ չունեն, դրանք  զինվորականներն են հսկում, բայց հենց կարիքը լինի, գյուղի տղամարդիկ պատրաստ են դիրքեր բարձրանալու։

Զրուցեցինք նաև Կութ գյուղի համայնքի ղեկավարի Սիմա Չիտչյանի հետ, որն ասաց ադրբեջանցիների դիրքերում շարժ միշտ էլ եղել է․ «Չեմ կարող ասել՝ ճանապարհ են սարքում, թե ձմռանը նախապատրաստվում։ Միայն տեսանելի է, որ տեխնիկաներ են հակառակորդի դիրքերում»,- նշեց նա։

Վերջինս թեև պնդում է, որ հասարակությունը այնքան էլ հարմարված չէ ստեղծված իրավիճակին, այնուամենայնիվ, արտագաղթ չկա գյուղում․ մարդիկ հույսով սպասում են մի լավ լուրի։

Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից պարբերաբար հնչող կրակոցներին՝ Սիմա Չիտչյանն ասաց, որ դեպի գյուղը կրակոցներ հիմնականում չեն լինում, լինելու դեպքում էլ՝ տանից լսելի չեն․ «Եթե դրսում եղար, կլսես դրանց ձայները։ Գիշերվա ժամերին են սկսում կրակոցները 00։00-01։00-ի կողմերը։ Լինում է, որ ես չեմ լսում դրանց ձայները, ու մեկ էլ հաջորդ օրը գյուղացիները ասում են՝ լսեցի՞ք գիշերը նորից կրակում էին»,- եզրափակեց Կութ համայնքի ղեկավարը։

Զվարթ Պետրոսյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իսրայելը ոչ մի դեպքում չի կարող մահմեդականների բարեկամը լինել. Էբրահիմ Ռայիսին՝ Զաքիր ՀասանովինMMA-ի ֆրանսիացի մարտիկն ինքնասպան է եղելՏավուշում «Isuzu»-ն մոտ 100 մետր գլորվել է ձորը․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Պետդեպն իրենից պահանջել է լքել երկիրը Հրաչյա Սարգսյանն իր սեփական խա՞ղն է սկսելՊացիենտին մերժել են սրտի փոխպատվաստում կատարել` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բացակայության պատճառովԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին հնարավորինս արագ լքել երկիրը Եվգենի Պլյուշչենկոն հոսպիտալացվել էՄոսկվայում ԱՄՆ դեսպանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Վ. Գրուշկոի հետ Փաշինյանը որոշել է «ծաղկեցնել» նախկին նախարարի բիզնեսըՔիմ Քարդաշյանը քննադատություններից հետո հեռացրել է Instagram-ի լուսանկարը Ալեն Սիմոնյանը Վրաստանի խորհրդարանի նախագահին Հայաստան է հրավիրել«Toninio Lamborghini» Իտալական լյուքս դասի սուրճը «Երևան մոլ»-ում բացեց իր խանութ-բարը. (տեսանյութ, լուսանկարներ) Մելիքսեթ Պողոսյանը «ատամ է ցույց տալիս» Նիկոլ ՓաշինյանինԱշոտ Մինասյանն ազատության մեջ կլինի, երբ լինի գրավի վճարման թուղթը․ փաստաբանԵրևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը հրաժարական է ներկայացրել«Առաջին հերթին սիրեք ինքներդ ձեզ». Գոհար Ավետիսյանի գրավիչ ֆոտոշարքըԱշոտ Մինասյանն ազատ կարձակվիGoogle Maps-ի օգտատերը պնդում է, որ այլմոլորակայինների տիեզերանավ է գտելՀՀ-ի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների համագործակցությունը Թրամփն իրեն հռչակել է ԱՄՆ հաջորդ նախագահ (տեսանյութ)Որոշ հանցագործներին հերոսացնելու Ադրբեջանի գործելաոճը հակահայկական ատելություն է հրահրում այդ երկրում. CNN Greece Հարավային Աֆրիկայում հայտնաբերել են նոր կորոնավիրուս, որը կարող է վտանգավոր լինել մարդկանց համարԳեղարքունիքի մարզում 28-ամյա պայմանագրային զինծառայողը «Մոսկվիչ»-ով բախվել է շինության պատին Քանյե Ուեսթը հայտարարել է, որ Քիմ Քարդաշյանի նախկին ընկերոջից վերցրել է նրա մասնակցությամբ եւս մեկ ինտիմ տեսանյութ Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որևէ հիմք առկա չէ. Արամ ՎարդևանյանՊերուի վարչապետի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Փարիզում զրտահարությունից մահացել է հայտնի լուսանկարիչ Ռենե ՌոբերըՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽ հանձնաժողովի փոխնախագահԻնչու արցախցիներին որոշ դեսպանատներ շենգենյան վիզա չեն տրամադրումԼեհաստանում ԼԳԲՏ ակտիվիստները փորձում են տրանսգենդեր կովին փրկել սպանդիցՔննչական կոմիտեի կողմից որոնվում է տեսագրությունում երեւացող անձը (տեսանյութ) Որոնումները Մատաղիսում արդյունք չեն տվելՓաշինյանը փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին մի քանի օրով գործուղել է Նիդերլանդների Թագավորություն ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչությունում ամփոփվել են 2021 թ. կատարված աշխատանքների արդյունքներըՓաշինյանի հնչեցրած թվերի ճիշտն ու սխալըՓաշինյանի որոշմամբ Մնացական Սաֆարյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալԹուրք լրագրողի պնդմամբ՝ Հայաստանն է պատճառը, որ Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա Արմավիր գյուղական hամայնքի ղեկավարի կողմից կատարվել է վատնում. գործը դատարանում է Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստԳործարկվելու է Գնդևազ բնակավայրի շչակը Չենք մեկնաբանում դավադրության տեսությունները. Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել Մոտ 70 պաշտոնյա հայտարարագրել է 100 մլն և ավելի դրամ. հանձնաժողովը ներկայացրել է հայտարարագրման տվյալները Սկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը. Արտակ Զաքարյան Հունվարի 28-ին Երևանի կենդանաբանական այգու մուտքն անվճար կլինի զինվորականների համարՔանիե Ուեսթն այցելել է ՊՍԺ-ի մարզաբազա, լուսանկարվել Նեյմարի հետ Կնոջը մասնատած վանաձորցին ձերբակալվել է․ մանրամասներՊարեկների կողմից բերման ենթարկվածների մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել Սպասենք կուսակցության որոշմանը. Արայիկ Հարությունյան․ «ArmLur.am»
Ամենադիտված