Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future wars Ararat Mirzoyan will leave for Qatar on official visit COP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of Germany We stand for continuation of contacts between Baku and Yerevan: Peskov Post installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime Minister Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin Aliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energy At suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani Badalyan 

Կցանկանայի Հայաստանը դառնա վարպետների երկիր․ նախագահը՝ ամերիկացի լրագրող Նինա Բերլին

Video

Աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված «Քեմուրջյան-100» համաժողովի շրջանակում ամերիկացի գրող և լրագրող Նինա Բերլին զրուցել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Նա նախագահ Սարգսյանին հարցեր է ուղղել մասնավորապես համաշխարհային գիտության մեջ հայերի ունեցած ներդրման, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների, ինչպես նաև գալիք տարի Հայաստանում նախատեսվող՝ գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի մասին: Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև համաժողովի մասնակիցների հարցերին:

Ստորև ներկայացնում ենք հիմնական հարցերն ու պատասխանները.

Հարց- Ինչպե՞ս են հայկական հայտնագործությունները, ինժեներները մեծ ներդրում ունեցել համաշխարհային գիտության մեջ: Դուք գիտնական եք, ըստ Ձեզ, ո՞րն է հայերի ամենակարևոր գիտական ներդրումն աշխարհում։

Նախագահ Արմեն Սարգսյան- Ես հավատացած եմ, որ համաշխարհային գիտության ու տեխնոլոգիաների ամենամեծ ու կարևոր ներդրումն արվելու է ապագայում:

Ես այստեղ (համաժողովում) հանդիպեցի երիտասարդ տղաների և աղջիկների, տեսա նրանց էներգիան, ոգևորվածությունն ու հետաքրքրվածությունը՝ անելու ինչ-որ բան, ներգրավվելու 21-րդ դարում աշխարհում տեղի ունեցող իրադարձություններում: Կարծում եմ՝ մեր ժողովուրդն ունի առավելություններ: Խոսքը միայն պատմության մասին չէ: Հայերին կարելի է գտնել ամենուր, ամեն ոլորտում: Դուք ամերիկացի եք: Ձեր երկրում կա կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութ՝ Pfizer և Moderna: Moderna-ն ստեղծվել է հայի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորի կողմից: Անշուշտ, սա մեծ ներդրում է: Մի քանի օր առաջ մեկ այլ հայ, ով ծնվել է Լիբանանում, արժանացավ Նոբելյան մրցանակի:

Հայերը շատ կարևոր բաներ են արել, և դրանցից մեկն էլ Քեմուրջյանի ներդրումն է: Մենք մի ժողովուրդ ենք, որի ամենակարևոր արժեքը մարդն է։ Այսօրվա Հայաստանը շարունակությունն է այն ամենի, ինչ ունեցել ենք նախկինում:

Ցավոք, Ցեղասպանության հետևանքով սպանված հայերի թիվը հսկայական էր: Մենք կորցրեցինք մեծաթիվ տաղանդներ, հանճարներ: Եթե չլիներ Ցեղասպանությունը, գուցե ավելի շատ հանճարներ ունենայինք ողջ աշխարհում, որոնք իրենց ներդրումը կունենային արվեստի, երաժշտության, տեխնոլոգիաների և գիտության մեջ:

Ցեղասպանությունը պատճառ հանդիսացավ հայկական սփյուռքի ընդլայնման համար: Ներկայում Հայաստանը փոքր երկիր է, սակայն՝ համաշխարհային ազգ: Եվ մեր ունեցած ամենակարևոր արժեքը մարդիկ են: Հարցը հետևյալն է՝ կարողանո՞ւմ ենք ճիշտ կառավարել այդ ռեսուրսը: Իմ պատասխանը բացասական է՝ մենք այն լավ չենք կառավարում:

Պատճառները մի քանիսին են, որոնցից մեկը Սահմանադրությունն է: Այն թույլ չի տալիս արտասահմանում բնակվող հային գալ Հայաստան ու ծառայել երկրին: Համաձայն Սահմանադրության՝ նա պետք է հետ վերադառնա, վերջին 4 տարին բնակվի միայն Հայաստանում և ունենա միայն ՀՀ անձնագիր, ինչը 21-րդ դարում բացարձակ անհեթեթություն է: Հենց սրա պատճառով է, որ ես հիմա խոսում եմ և պնդում, որ պետք է փոխել Սահմանադրությունը: Այն պահին, երբ կբացենք մեր դռները ու կսկսենք օգտագործել մեր ամենամեծ ռեսուրսը, կտեսնենք հայ ժողովրդի իրական բարգավաճումը ողջ աշխարհում:

Մենք չենք օգտագործում մեր հիմնական ռեսուրսը՝ մարդկանց: Մենք պետք է անենք ամեն բան՝ հարաբերություններ հաստատելու Հայաստան պետության և ողջ աշխարհում բնակվող հայերի ցանցի միջև, որպեսզի այդ կապը շատ ավելի արդյունավետ գործի:

Ձեր հարցի կարճ պատասխանը հետևյալն է՝ ես ակնկալում եմ, որ մեր երիտասարդ տղաներն ու աղջիկներն ապագայում հսկայական ներդրում կունենան գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում:

Հարց- Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերությունը շատ կենսունակ է: Կարո՞ղ եք մատնանշել տեխնոլոգիական արդյունաբերության ներկայիս կամ առաջիկա զարգացումները, որոնք օգտակար են լինելու տիեզերքի ուսումնասիրության գործում:

Նախագահ Արմեն Սարգսյան- Ես միաժամանակ և՛ համաձայն եմ, և՛ համաձայն չեմ Ձեզ հետ տեխնոլոգիական արդյունաբերության վերաբերյալ: Հայաստանում մենք իսկապես հավատացած ենք, որ ունենք բարձր մակարդակի ՏՏ ոլորտ, ինչը, կարծում եմ, պետք է այլ կերպ ձևակերպել: Մենք ունենք մեծ ներուժ՝ ունենալու շատ մեծ ՏՏ ոլորտ, սակայն մենք դա դեռ չունենք: Մենք շատ անելիքներ ունենք՝ հավաստիանալու, որ կենսունակ ՏՏ ոլորտ ունենք: Բոլորն այստեղ անելիքներ ունեն, այդ թվում և՝ կառավարությունը:

Ես, որպես նախագահ, ունեմ մի շարք նախաձեռնություններ, որոնցից մեկը «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ն է, որը մարդկանց համախմբում է մի վայրում, ինչպես Դավոսում է, և քննարկումներ են անցկացվում աշխարհաքաղաքականության, 21-րդ դարի, ապագայի, նոր տեխնոլոգիաների մասին: Երրորդ նման գագաթնաժողովն անցկացվելու է հաջորդ շաբաթ Դիլիջանում:

Մենք ունենք նաև ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնությունը: Կարծում եմ, մենք շատ տաղանդներ ունենք, որոնք աջակցության կարիք ունեն: Այս նախաձեռնության նպատակն է մեծ ձեռնարկություններին ու արդյունաբերողներին բերել Հայաստան, ստեղծել համատեղ վենչուրներ այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, Google-ը, IBM-ը, Dassault-ն, Thales-ը, Siemens-ը, Մյունխենի, Մոսկվայի պետական համալսարանները և այլն: Նման մեծ կազմակերպությունները մշտապես կունենան երիտասարդ գիտնականների, ստարտափների կարիք, իսկ նման ընկերությունների ներկայությունը կխթանի զարգացնելու մեր կրթական համակարգը:

Պետք է լինի ոլորտ, որը կքաջալերի երիտասարդ սերնդին: Սա, իհարկե, բարդ է, սակայն մենք այլ ճանապարհ չունենք: Մեր երկրի ապագան 21-րդ դարում է, դա ենթադրում է, որ մենք պետք է ունենանք բացարձակ ժամանակակից բիոտեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, ինչպես նաև պետք է զարգացնենք ժամանակակից գյուղատնտեսություն: Երիտասարդները պետք է հասկանան, որ, ապրելով գյուղում, կարող են ապրել ժամանակակից մարդու կյանքով, լինել աշխարհի մասը:

Կարծում եմ՝ ինչ էլ որ անենք Հայաստանում, պետք է հիմքում ունենա բարձր տեխնոլոգիաները:

Հարց- Հաջորդ տարի Հայաստանում կանցկացվի «STARMUS» 6-րդ փառատոնը: Կներկայացնե՞ք, թե ինչ է դա նշանակում Հայաստանի համար և ի՞նչ է իրենից ներկայացնում:

Նախագահ Արմեն Սարգսյան- «STARMUS» 6-րդ փառատոնը մեծ նվաճում է: Գաղափարն, անշուշտ, շատ հիասքանչ է, սակայն գաղափարը հաջողության միայն մեկ տոկոսն է: 99 տոկոսը նվիրումն է, էներգիան, աշխատանքը, այլ մարդկանց ներգրավելու, գաղափարները կիսելու կարողությունը:

Ուրախ եմ, որ Ցյուրիխում՝ «STARMUS» 5-րդ փառատոնի ժամանակ ես հրավիրեցի այս փառատոնը Հայաստան, և հրավերն ընդունվեց:

Ես ուզում եմ, որ «STARMUS» 6-ը դառնա նոր մակարդակի «STARMUS»: «STARMUS»-ը մշտապես եղել է գիտության, մասնավորապես, աստղագիտության ու երաժշտության, մասնավորապես՝ ռոք երաժշտության մասին: Սակայն ես ցանկանում եմ, որ «STARMUS» 6-ը դառնա «STARMUS»-ի համար նոր ժամանակաշրջանի մեկնարկ, երբ մենք կխոսենք գիտության մասին ավելի լայն իմաստով: Այսինքն, ուզում եմ, որ «STARMUS» 6-ը քաջալերի ոչ միայն աստղագիտությունը, այլև գիտությունն ավելի լայն իմաստով: Հաջորդ տարի մեր քննարկումները կլինեն արհեստական բանականության, բիոտեխնոլոգիաների և այլ թեմաների շուրջ:

«STARMUS» 6-ը նաև պետք է լինի ընդհանուր երաժշտության փառատոն, ոչ միայն ռոքի, այլև ժամանակակից ու դասական երաժշտության: Սա իմ տեսլականն էր, որի մասին խոսեցի Գարիկ Իսրայելյանի հետ: Նախատեսվում է, որ այն լինելու է մեծ միջազգային փառատոն, և ուրախ կլինեմ, որ հազարավոր մարդիկ գան Հայաստան՝ մասնակցելու գիտության ու արվեստի այս մեծ փառատոնին:

Հարց- Որպես աշխարհի միակ նախագահ, ով երազում է տիեզերք թռչելու մասին, ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ հեռանկարներ ունի տիեզերական զբոսաշրջությունը:

Նախագահ Արմեն Սարգսյան- Մինչև նախագահ դառնալը ես լրջորեն մտածում էի դառնալ տիեզերական զբոսաշրջիկ: Ես շարունակում եմ երազել դրա մասին: Երբ Շամոնիում էի՝ ֆրանսիական «Մտքերի գագաթնաժողով»-ին, ինձ դիմեց ևս մեկ տիեզերական ընկերություն, և այժմ ես ունեմ արդեն երեք առաջարկ:

Երբ ես փոքր երեխա էի, ես տեսա Հայաստանի մարդկանց դրական էներգիան ու ոգևորվածությունը, երբ Գագարինը թռավ տիեզերք: Այդ օրվանից հետո իմ ներսում տարածվեց մի «վիրուս», որն ասում էր, որ ես տիեզերքի մաս եմ կազմում: Գուցե դա էր պատճառներից մեկը, որ ես դարձա ֆիզիկոս:

Շատ շուտով, մի քանի տարուց, երիտասարդ անձանց մեծ մասը կթռչի տիեզերք, և տիեզերք թռչելը կդառնա նույնը, ինչ այսօր ինքնաթիռով թռիչքներն են: Ես շատ ուրախ եմ, որ կա սերունդ, որը կունենա այդ մեծ հնարավորությունը: Սա կարևոր է նաև հասկանալու, որ այս մոլորակը փոքր տարածք է, և մենք պետք է հոգ տանենք մեկս մյուսի նկատմամբ, չենք կարող թույլ տալ բաներ, որոնք բանական դատողությունից դուրս են: Պետք է հասկանանք, որ այս մոլորակը չափազանց փոքր է անպատասխանատու վարքագիծ դրսևորելու, ապագա սերունդների, ջրի, օդի մաքրության մասին չմտածելու համար:

Հարց- Դուք խոսեցիք Հայաստանում ՏՏ ոլորտի առավելությունների և առաջնահերթությունների մասին: Ի՞նչ եք կարծում՝ կրթական համակարգում կա՞ն բացեր, որոնք խանգարում են հայ գիտնականներին՝ աշխատել ու ստեղծել, և ի՞նչ կարող ենք անել՝ փոխելու դա, որպեսզի ավելի լավ կրթական համակարգ, ավելի շատ գիտնականներ ունենանք:

Նախագահ Արմեն Սարգսյան- Կարծում եմ՝ մենք պետք է սկսենք տեսլականից: Մենք պետք է գտնենք այն հարցի պատասխանը, թե՝ իսկապես ցանկանու՞մ ենք Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիաների երկիր: Մենք պետք է լրջորեն մտածենք, որ նոր տեխնոլոգիաներն առաջ շարժվելու ճանապարհն են ստեղծում: Այն պահին, երբ մենք դա գիտակցենք, տեսլական կունենանք:

Երբ սկսում ես առաջ շարժվել, պետք է հիշես, որ աշխարհը շատ արագ է, այն մշտապես փոփոխվում է: Մենք պետք է հստակ հասկանանք, թե որտեղ ենք և որտեղ ենք ցանկանում լինել 2045 կամ 2050 թվականին: Այդ ամենը ձևավորելու համար պետք է հասկանաս, թե ինչպիսին է աշխարհը լինելու ապագայում: Մենք պետք է մտածենք, թե ինչպիսին է աշխարհը լինելու 10 տարվա կտրվածքով, ինչպիսին է լինելու համաշխարհային շուկան, և ինչ եմ ես վաճառելու այնտեղ՝ գումար վաստակելու համար: Շատ կարևոր է՝ տեսլական ունենալ, որին մենք բոլորս կհավատանք: Մենք բոլորս պետք է ունենանք նույն նպատակը, տեսլականը և ծրագիրը, որում պետք է ներգրավվեն բոլորը:

Եթե 10 տարվա կտրվածքով ցանկանում ենք Հայաստանը դարձնել մի երկիր, որը մենք բոլորս ցանկանում ենք տեսնել, ապա պետք է մեր հասարակությունը դարձնենք ոչ միայն առողջ, այլև հարգանք սերմանենք հաջողության նկատմամբ, ամբողջ միջավայրը պետք է շատ մրցունակ դարձնենք երիտասարդների համար, և ցանկացած հաջողություն պետք է նշանավորվի, հասարակությունը պետք է ցույց տա իր հարգանքն ու պատկառանքը դրա նկատմամբ: Երբ ակադեմիկոս Համբարձումյանը քայլում էր փողոցով, բոլորը նրան պատկառանքով էին նայում: Մեր բառապաշարում կա շատ լավ բառ՝ վարպետ: Մենք շատ վարպետներ ենք ունեցել:

Կցանկանայի Հայաստանը դառնա վարպետների երկիր, երբ վարպետ լինելն ամենաբարձր պատիվն է:

Մենք պետք է ամենալավ կրթությունն ունենանք, պետք է ուսումնասիրենք ուրիշների կրթական համակարգերը և ստեղծենք այնպիսի համակարգ, որը բոլորից լավը լինի:

Հարց- Չե՞ք կարծում, որ մենք պետք է առաջին հերթին մտածենք աշխարհի վրա եղած խնդիրների, պատերազմների, խտրականության մասին և միայն դրանից հետո դիտարկենք Մարս թռչելը:

Նախագահ Արմեն Սարգսյան- Եկեք 100 տարի հետ գնանք: Այդ ժամանակ աշխարհը կրկին խառնաշփոթի մեջ էր, աղքատության վերաբերյալ հարցեր կային, սակայն հետազոտությունների համար գումարներ էին հատկացվում: Այդ ժամանակ ևս հարց էր բարձրացվում, թե ինչու՞ են մեծ գումարներ հատկացվում գիտնականներին, ֆիզիկոսներին՝ բացահայտելու ատոմները, երբ այդքան մարդ քաղցած էր: Այդ գիտնականները բացահայտեցին քվանտային ֆիզիկան, որը օգտագործվեց ԱՄՆ-Խորհրդային Միություն մրցակցության համար: Այն, ինչ մենք ունենք այսօր՝ սկսած խոսափողից, հեռախոսներից, ստեղծվել է քվանտային ֆիզիկայի շնորհիվ: Եվ եթե մենք ներդրում չանեինք այդ ոլորտում, մենք ոչ մի տեղ չէինք հասնի: Եթե չլինեին համակարգիչները, քվանտային ֆիզիկան բազմաթիվ մարդիկ աշխատանք չէին ունենա:

Այսպիսով՝ գիտության ոլորտում ներդրում անելը և Լուսին կամ տիեզերք թռչելը պարզապես հաճույքի համար չէ, դա գիտության մեջ ֆունդամենտալ ներդրում է, քանի որ դու չես կարող թռչել Լուսին առանց տեխնոլոգիաների ուժեղացման և զարգացման: Դեպի Լուսին թռչելով՝ դու ներդրում ես անում բարձր տեխնոլոգիաների մեջ, դու ներդրում ես կատարում նոր տեխնոլոգիաների մեջ, որոնք հազարավոր, միլիոնավոր աշխատատեղեր են ստեղծում: Ապագայի լեզուն գիտության ու տեխնոլոգիաների լեզուներն են:

Հարց- Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ մոտեցում պետք է լինի՝ ներգրավելու ավելի շատ երիտասարդ ուսանողների ու գիտնականների տեխնոլոգիաների ոլորտում, որպեսզի հնարավոր լինի միավորել մեր ողջ ներուժը: Քանի որ շատ հաճախ երիտասարդները հանդես են գալիս այնպիսի նորարարություններով, որոնց մասին մյուսները չէին մտածել: Իսկ հնի ու նորի մեկտեղումը շատ հաճախ ավելի լավ արդյունքների է հանգեցնում: Ըստ Ձեզ, դա ինչպե՞ս պետք է արվի:

Նախագահ Արմեն Սարգսյան- Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք, դրանում կհամոզվեք, եթե խոսեք երիտասարդների հետ: Որոշ ժամանակ առաջ ես Վանաձորում էի, հանդիպեցի դպրոցականների ու հարցրի, թե ինչ են ուզում դառնալ: Նրանց մի մասն ուզում էր դառնալ դիվանագետ, իսկ մյուս մասը՝ ծրագրավորող: Մենք պետք է խրախուսենք, բացատրենք, որ ավելի լավ կյանք ունենալու համար պետք է ավելի լայն մտածել:

Երկրորդը, շատ կարևոր է, որ մեր երկրում բոլորը՝ սկսած նախագահից, վարչապետից, կառավարությունից պետք է գնահատեն ու հարգեն նրանց, ովքեր տաղանդավոր են:

Այս համաժողովը Քեմուրջյանին պատվելու համար էր, ներկայացնելու, թե ով էր նա ու շնորհակալություն հայտնելու նրան: Սակայն սա նաև պետք էր՝ խրախուսելու երիտասարդներին՝ կրկնելու այն, ինչ արել էր Քեմուրջյանը, կամ անելու ավելին:

Մենք բոլորս պետք է մեծ հարգանք ունենանք երիտասարդներիդ հանդեպ, քանի որ, ինչպես ասացի ամենասկզբում, ես հավատացած եմ, որ իմ ժողովրդի ամենամեծ նվաճումները լինելու են վաղը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says
Most Popular