Ռուսաստանում առաջարկել են արգելել չամուսնացած ռուս կանանց հանգստանալ Թուրքիայում
WorldՊետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը հանդես է եկել առաջարկով՝ արգելել չամուսնացած ռուս կանանց ճանապարհորդությունը Թուրքիա: Այս մասին հոկտեմբերի 17-ին գրել է «Խոսում է Մոսկվան» Telegram-ալիքը:
Նրա խոսքով՝ զանգվածային բողոքներ են ստանում այն մասին, որ թուրքերը հրապուրում են ռուս կանանց, այնուհետև խլում նրանց երեխաներին: Իրենք՝ աղջիկները, ըստ Միլոնովի, առավել հաճախ «ընդհանրապես չեն հասկանում, երբ թուրք գայթակղիչների հետ սիրավեպ են ունենում»: Բացի այդ, Թուրքիայում տղամարդիկ «կանանց խմեցնում են կեղծ ալկոհոլ», ինչը վտանգավոր է առողջության համար:
«Նրանք ալկոհոլ են բերում Հյուսիսային Կիպրոսից, որտեղ այն պատրաստում են չվերափոխված ալկոհոլից: Կան բազմաթիվ բողոքներ այն կանանցից, ովքեր հայտնվել են հարբած վիճակում և այժմ չեն կարող տեսնել երեխային», - ասել է քաղաքական գործիչը: