Մաղթենք ինքներս մեզ ուժեղ լինել, մինչև նորից իրավունք ձեռք բերենք բանակ ունենալու 2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս հայկական բանակում զոհվել է 43 զինծառայող «Էս տղերքին ասեցի, որ իրենք չեն պարտվել, որ թուրքը նույն ոչխարն ա, իրենք նույն առյուծը». Արթուր Ղազինյան Աղոթենք մեր բանակի համար, եկե՛ք զորավիգ կանգնենք մեր բանակին․ Արամ Ա Արարատ Միրզոյանը 29 միլիոն դրամ արժողությամբ կահույքի հավաքածու չի գնել. ԱԳՆ մամուլի քարտուղար «Այս օրը եւ մեր կյանքի բոլոր օրերը դարձան խոնարհումի, հիշելու, հիշատակելու օրեր». Դիանա Գրիգորյան Երևան-Սևան ճանապարհին Mitsubishi-ն բախվել է ձնակույտին, ապա ծառին. կա մեկ զոհ և 3 վիրավոր Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի 10 վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են իրենց պաշտոններում Անհրաժեշտ է զարգացնել կանանց ներգրավվածությունը Զինված ուժերում` նրանց պաշտպանված իրավունքներով. Արման Թաթոյան 

Որ դեպքում է անձնագիրը տրվելու 2 տարի ժամկետով. ՀՀ ոստիկանության պարզաբանումը

Հասարակություն

ՀՀ ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Իրինա Մկրտչյանը ներկայացրել է պարզաբանում անձնագրերին առնչվող ՀՀ կառավարության վերջին օրենսդրական նախագծերի մասին՝ կապված ինչպես անձնագրերի ժամկետների, այնպես էլ դրանցում կոնկրետ ծննդավայրը նշելու հետ: Ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության տրամադրած պարզաբանումը:

- ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նույնականացման քարտերի և անձնագրերի մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Կան մի շարք հարցեր, որոնք հուզում են մեր քաղաքացիներին: Օրինակ, գործող օրենսդրությամբ 16 տարին լրացած քաղաքացիներին անձնագիր տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը: Նախատեսվող փոփոխությամբ այն սահմանվում է մինչև 19 տարեկանը: Ինչո՞ւ է նման փոփոխություն առաջարկվում:  

- Ներկայում գործող իրավակարգավորումների համաձայն 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը: Նշված նորմի կիրառումն անձանց համար առաջացնում է խնդիրներ Հայաստանի Հանրապետությունից դուրս իրենց իրավունքների իրացման շրջանակում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է օտարերկրյա պետություններում կրթության իրավունքի իրացման, միջազգային սպորտային մրցումների մասնակցության կամ առողջության հետ կապված խնդիրների լուծման դեպքերին: Եվ ուղղակի անձնագրի ժամկետի սահմանափակման պատճառով այդ անձինք մշտապես բախվում են խոչընդոտների: Առաջարկվող փոփոխությամբ կլուծվեն այդ խոչընդոտները, կապահովվի անձանց իրավունքների անարգել իրացումը:

- Գործող օրենսդրությամբ անձնագրում նշվում է ծննդավայր երկիրը, իսկ նախատեսվող փոփոխությամբ արդեն քաղաքացու ցանկությամբ կարող է նշվել նաև քաղաքը: Ո՞րն է այս փոփոխության նպատակը:

- Այս փոփոխությունը կրկին նախատեսվում է՝ ելնելով մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրացման նպատակից,  և այստեղ անհարկի շահարկումներ իրականացնելը ճիշտ չէ: Ներկայում գործող իրավակարգավորումներով հստակեցված չէ ծննդավայրի նշման որևէ պահանջ, որի կապակցությամբ, որպես ծննդավայր, նշվում է պետությունը: Առաջարկվող փոփոխությամբ անձի ցանկությամբ կնշվի ծննդավայրը, օրինակ՝ գյուղը, քաղաքը, մարզը: Նման հանգամանքների անհրաժեշտությունն առաջանում է միջազգայնորեն չճանաչված պետություններում կամ վիճարկելի տարածքներում ծնված անձանց իրավունքներն իրացնելիս: Նշված փոփոխությամբ կկարգավորվի անձանց իրավունքների իրացումը:

- Ի՞նչ այլ կարևոր դրույթներ կառանձնացնեիք այս նախագծից:

- Որպես կարևոր փոփոխություն ցանկանում եմ առանձնացնել հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետի երկարաձգումը, որն ապահովելու է անձը հաստատող ճամփորդական փաստաթղթի անընդհատականությունը և նպաստելու քաղաքացիների իրավունքների անարգել իրացումը: Ներկայում անձնագրի տրամադրման ժամկետը սահմանված է 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, նոր փոփոխությամբ կերկարաձգվի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

Որպես կարևոր փոփոխություն կցանկանայի առանձնացնել անգիտակից վիճակում գտնվող անձանց անձնագրավորման գործընթացի դյուրացումը: Գործող ընթացակարգերով անձնագիրը տրամադրվում է անձի անձամբ դիմելու պարագայում, սակայն լինում են դեպքեր, երբ անձը գտնվում է անգիտակից վիճակում և նման պայմաններում սահմանափակվում է վերջինիս անձնագրավորման գործընթացը, ինչն էլ սահմանափակում է անձի իրավունքը, մասնավորապես, բժշկական օգնություն ստանալու պայմաններում: Խնդիրն առավել ցայտուն դարձավ պատերազմի ժամանակ անգիտակից գտնվող զինվորներին արտերկիր բուժման նպատակով տեղափոխելու ժամանակ: Առաջարկվող փոփոխությամբ նման կատեգորիայի անձանց անձնագրավորման համար կարող են դիմել մերձավոր ազգականները, ստացիոնար բուժում անցնելու դեպքում՝ նաև բուժհաստատության վարչակազմը:

- Շրջանառվում է նաև 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախատեսվում է անձնագրի վավերականության ժամկետը սահմանել երկու տարի ներկայում գործող 10 տարվա փոխարեն: Ի՞նչ կասեք այս մասին:

- Նշված փոփոխության կապակցությամբ շատ են շահարկումներն ամբողջ լրատվական դաշտում, որոնք մարդկանց մոտ առաջ են բերում անհիմն անհանգստություն: Այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել և ընդգծել, որ խոսքը վերաբերում է միայն կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագրերի ժամկետին: Այլ ոչ թե կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերին, որոնք ինչպես տրվել են նախկինում 10 տարի ժամկետում, այդպես էլ շարունակելու են տրամադրվել նույն ժամկետով: Եվ այս պարագայում խոսք չի կարող լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճամփորդելու իրավունքը սահմանափակելու մասին:

Դեռևս 2012 թվականին ներդրվել է նոր կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգը և այս շրջանակներում քաղաքացիներին տրամադրվել են կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր և նույնականացման քարտեր: Պլանավորված է եղել ժամանակի ընթացքում ամբողջությամբ անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրմանը, ինչով պայմանավորված՝ 2013-2016 թվականներին դադարեցվել է հին նմուշի անձնագրերի տրամադրումը: Որոշ խնդիրներով պայմանավորված՝ գործընթացը չշարունակվեց: Ներկայում ՀՀ կառավարության համակարգմամբ ընթանում են ակտիվ աշխատանքներ կենսաչափական տվյալներ պարունակող նոր համակարգի ներդրման ուղղությամբ: Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ կապահովվի ՀՀ-ի կողմից տրվող անձը հաստատող փաստաթղթերի միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը և կապահովվի անվտանգային համակարգերին համապատասխանեցում: Արդեն իսկ նշված ուղղությամբ կատարվում են աշխատանքներ, և ՀՀ ոստիկանության պետի հրամանով հայտարարվել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի դիզայնի մրցույթ: Այսինքն, այս փոփոխությունը  նախատեսվում է միայն նոր համակարգին անցնելու համար, ինչը չի ընդհատելու անձնագրերի տրամադրումը և չի առաջացնելու անձանց իրավունքների սահմանափակում:

- Եթե քաղաքացին 5 կամ 10 տարվա վիզա ունի այս կամ այն երկիր մուտք գործելու համար, այդ դեպքում նա ի՞նչ պետք է անի:

- Օտարերկրյա պետության մուտքի թույլտվության ժամկետը որևէ կերպ չի առնչվում անձնագրի ժամկետի հետ: Այսինքն՝ այն պարագայում, երբ անձին տրամադրվել է մուտքի թույլտվություն այլ երկիր իքս ժամկետով, ապա անձը կարողանում է այդ թույլտվությունն օգտագործել ինչպես հին անձնագիրը սահմանապահին ցույց տալով, այնպես էլ կարող է մոտենալ տվյալ երկրի իրավասու մարմին, որպեսզի մուտքի թույլտվության դրոշմակնիքը փոխանցվի նոր անձնագիր:

- Եթե քաղաքացին այս պահին ունի անձնագիր, որը դեռ 8 կամ 10 տարի վավեր է լինելու, այդ պարագայում ի՞նչ պետք է անի:

- Եթե քաղաքացին արդեն իսկ ստացել է 10 տարով իր անձնագիրը, ապա այն շարունակելու է գործել մինչև վավերականության ժամկետի ավարտը, սակայն եթե այդ ժամկետում քաղաքացին կորցնի իր անձնագիրը կամ դիմի փոխանակման համար, տվյալ դեպքում արդեն կտրամդրվի երկու տարի ժամկետով: Ընդգծեմ, որ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տրամադրվող հին նմուշի անձնագրերն են տրվելու երկու տարի ժամկետով: Մինչ այդ 10 տարի վավերականության ժամկետով անձնագրերը գործելու են մինչև ժամկետի ավարտը:  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մաղթենք ինքներս մեզ ուժեղ լինել, մինչև նորից իրավունք ձեռք բերենք բանակ ունենալու 2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս հայկական բանակում զոհվել է 43 զինծառայող Ղազախստանի նախագահը գլխավորել է իշխող «Նուր Օթան» կուսակցությունը` փոխարինելով ՆազարբաևինԵթե Թուրքիան ուզում է նախապայմաններ դնել, մենք էլ պետք է դնենք մեր նախապայմանները. Րաֆֆի Հովհաննիսյան «Էս տղերքին ասեցի, որ իրենք չեն պարտվել, որ թուրքը նույն ոչխարն ա, իրենք նույն առյուծը». Արթուր ՂազինյանԱղոթենք մեր բանակի համար, եկե՛ք զորավիգ կանգնենք մեր բանակին․ Արամ Ա Արարատ Միրզոյանը 29 միլիոն դրամ արժողությամբ կահույքի հավաքածու չի գնել. ԱԳՆ մամուլի քարտուղարԲանակը տվել է հաղթանակների ոգի, երկիրը շենացնելու հնարավորություն. Վիտալի Բալասանյան «Այս օրը եւ մեր կյանքի բոլոր օրերը դարձան խոնարհումի, հիշելու, հիշատակելու օրեր». Դիանա ԳրիգորյանԵրևան-Սևան ճանապարհին Mitsubishi-ն բախվել է ձնակույտին, ապա ծառին. կա մեկ զոհ և 3 վիրավորՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի 10 վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են իրենց պաշտոններում Անհրաժեշտ է զարգացնել կանանց ներգրավվածությունը Զինված ուժերում` նրանց պաշտպանված իրավունքներով. Արման Թաթոյան Սպիտակի ոլորաններում, Աշտարակ-Ապարան, Երևան-Սևան և Սյունիքի ճանապարհներին մերկասառույց է. Կոտայքում ձյուն է տեղում «Վերջին երկու տարիներին Բանակի տոնը այլ է». Գեւորգ Փարսյանն այցելել է Բաղաբուջի հուշահամալիրԲաղդադի օդանավակայանը հրթիռակոծվել է (լուսանկարներ)ՀՀ ոչ մի իշխանություն չի ճանաչել Կարսի պայմանագիրը․ Փաշինյանը կեղծ տեղեկություններ է տալիս հանրությանը Մենք դեռ խոսելու ենք ոմանց համար անհնարին թվացող մեր հաղթանակների, Շուշիի և Հադրութի վերադարձի մասին«Շատ սեր»․ Սոֆի Դևոյանի լուսանկարը սիրելիի հետ Կհաշտվե՞ք արդյոք Սերյոգայի հետ. Գոհար Ավետիսյանը պատասխանել է հետևորդուհու հարցինՎերջին պատերազմի հետևանքները չեն կարող մեզ շեղել պետականակերտման ճանապարհից. Արայիկ Հարությունյան Ինձ իշխանությունից որևէ առաջարկ չի արվել. Էդմոն Մարուքյանը՝ նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկումների մասին Մեր ազգային երազանքների իրականացման ճանապարհին ստիպված ենք եղել վճարել ամենաթանկ գնով. գեներալ Կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին և արժանի լինել Հայրենիքի համար նահատակված մեր հերոսների հիշատակին․ Սերժ ՍարգսյանԱռանց չափազանցության՝ Հայրենյաց պաշտպանն է վաղվա օրվա նկատմամբ հավատը պահողը․ Բեգլարյան Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք «Թռիչք վերջին անգամ». Րաֆֆի Ալթունյանը հրապարակել է իր ու Հայկոյի վերջին աշխատանքըԱյս 30 տարիները ծանր են եղել մեր զինված ուժերի և ժողովրդի համար. Արսեն Թորոսյան «Բարի լույս». Սիրուշոյի որդիները նախաճաշ են պատրաստում (տեսանյութ)Լուլուի բարձր տրամադրությունը «Եռաբլուրում» (տեսանյութ) «Եթե դեմքով դեպի Աստված շրջվենք, կվերադարձնենք մեր բանակի երբեմնի փառքը». Լեգենդար Քյոխ Ամենադժվար շնորհավորանքն է. ի՞նչ գրես, ի՞նչ ասես. Գեղամ ՆազարյանԿաթողիկոսը՝ Քրիստոսի արձանը տեղադրելու Ծառուկյանի մտադրության մասինՄեր երախտիքն ենք հայտնում զինված ուժերի ծառայողներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպատանատուն Հայկական բանակը բազմիցս ցույց է տվել իր հզորությունն ու մարտական բարձր պատրաստվածությունը «Չլինեին «մտքեր», վախ չլիներ... լինեինք մենք, ոնց եղել ենք»․ Արևիկ Ուդումյան Ամուր բազուկ, ուժ, կամք ու վճռականություն եմ մաղթում այս պահին ծառայության մեջ գտնվող մեր բոլոր քույրերին և եղբայրներին. ԱրշակյանԱզգային բանակը Դատախազության հատուկ հոգածության ներքո է. Արթուր Դավթյան Վստահ եմ, մեր հավաքական հավատը մեկն է՝ Հայոց բանակը, հայ զինվորը չի պարտվել․ Գագիկ Ծառուկյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3536 նոր դեպք. առողջացել է 267 քաղաքացի Մենք պարտք ենք իրենց արյամբ մեր հողը սրբացրած հայ զինվորին, հայոց մայրերին․ «Հայաստան» դաշինք Կարծում եք՝ աշխարհում կորոնավիրուսը տարածվել է Սուրեն Պապիկյանի հարսանիքի պատճառո՞վ. Մհեր Գրիգորյան Միասնական նվիրումով զորացնենք մեր ազգային բանակը․ ՀՅԴ ԳՄ հայտարարությունը «Շնորհավո՛ր Հայկական բանակի կազմավորման 30-ամյակը. Կենա՛ցդ, Սեյրան Օհանյան». Ռուզաննա ԽաչատրյանԱրցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք․ Ռոբերտ Քոչարյան Մահացել է Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Յուրի Ներսիսյանը Բոլորիս սրտերում դեռ թարմ են 44-օրյա պատերազմի վերքերը, բայց հայ զինվորը, վստահաբար, չի պարտվել. քաղաքապետՄենք գնում ենք ԶՈՒ հետագա զարգացմանն ուղղված բարեփոխումների ճանապարհով․ Վարչապետի շնորհավորական ուղերձը Մեր ապագան լուսավոր է, և ոչ մի մարտահրավեր չի կարող խաթարել մեր անխախտ երթը պատմության քառուղիներով. Արթուր Թովմասյան Հայի կամքը քարից էլ ամուր է, մեր հոգին հանձնվել չգիտի. Ալեն Սիմոնյանը՝ Բանակի օրվա առթիվ
Ամենադիտված