Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկումը վաղը կշարունակվի ՀՖՖ-ն VAR համակարգ կներդնի Հայաստանում Թուրքիան երրորդ երկրներում Հայաստանի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտություն չի տեսնում Հայաստանում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությունը Ոստիկանության պաշտոնյաների գործողություններով խեղաթյուրվել են հանցագործության դեպքի հանգամանքները.Հակակոռուպցիոն կոմիտե Պարեկները կաշառք առաջարկած անձին բերման են ենթարկվել ոստիկանություն Հույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել. ՀՀ Նախագահ ԱԳՆ-ն շնորհավորել է Հունաստանին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ «Միշտ հավատա, որ անցնում ես հատուկ քեզ համար ստեղծված, գծած ճանապարհ եւ գնահատի դա»․ Տաթև Սարգսյան Էնդի Մարեյը լքեց Ավստրալիայի բաց առաջնությունը 

Անձնագրի տրամադրման կարգի փոփոխությունը ֆինանսական բեռ կլինի հասարակության համար

Հասարակություն

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Էլինար Վարդանյանի հոդվածը․

«Ոստիկանության կողմից շրջանառության մեջ է դրվել  «ՀՀ կառավարության 1998թ․ հ․ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» որոշման նախագիծ, որտեղ բազմաթիվ հարցեր են ծագում ոչ միայն իրավական ակտերի աստիճականության, նախագծի հիմնավորման, այլև դրա պրակտիկ կիրարկման և նպատակայնության վերաբերյալ։

1.Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացու անձնագրի համար սահմանել 2 տարի առավելագույն ժամկետ, դրանով իսկ իրագործելով Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ/174-2021): Սա է նախագծի միակ  հիմնավորումը։ Թե ինչ է իրենից ներկայացնում, ինչ է բովանդակում հանձնարարականը անհասկանալի է, քանզի այն չի հրապարակվել, չի պարզաբանվել։

Աբսուրդների շարքում համար առաջինն այն է, որ ՀՀ քաղաքացու անձնագրի համար առավելագույն 2 տարի ժամկետ սահմանվում է կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու միջոցով, մինչդեռ  քաղաքացու անձնագրի համար ժամկետը սահմանվում է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան։ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով («Անձնագիր ձեռք բերելու իրավունքը և անձնագրի վավերականության ժամկետը») ամրագրված է, որ «Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով:»։ Չեմ զարմանա, եթե ավելի ուշ ներկայացնեն օրենքի փոփոխության նախագիծ, բայց ստացվում է այնպես, որ այսուհետ օրենքները պետք է համապատասխանեցվեն ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտերի պահանջներին, այլ ոչ թե հակառակը։

2. Նախագծով, ըստ էության սահմանափակվում է  ՀՀ քաղաքացիների ՀՀ մուտքի ու ելքի իրավունքները՝ մարդիկ զրկում են օտարերկրյա պետությունների կողմից երկարաժամկետ մուտքի արտոնագրեր/վիզաների ստանալու լեգիտիմ ակնկալիքից։ Սա կարող է խնդիրներ առաջացնել  ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման և պարզեցման վերաբերյալ երկխոսության համար։ Ավելին, Շենգենյան գոտու գործող կարգավորումների համաձայն յուրաքանչյուր քաղաքացու անձնագրի գործողությունը պետք է վավեր լինի շենգենյան տվյալ երկրից վերադառնալուց հետո առնվազն 3 ամիս: Այդ դեպքում, արդյոք ԵՄ երկրների կողմից կտրամադրվի երկարաժամկետ (ավելի քան երկու տարի ժամկետով) վիզաներ։ Կամ, օրինակ՝ ԱՄՆ-ն ՀՀ քաղաքացուն կարող է տրամադրել մուտքի հրավեր 10 տարվա ժամկետով։ Եթե անձնագրի գործողության ժամկետը դառնա 2 տարի, ապա ՀՀ քաղաքացին ստիպված է լինելու ԱՄՆ 10 տարվա վիզաները պահմանելու համար պահել և՛ հին նմուշի անձնագիրը, և՛ նորը կամ շատ հնարավոր է տվյալ պետությունները փոփոխեն իրենց վիզային քաղաքականությունը։

3.Ընդունվելու դեպքում նախագիծը ֆինանսական և վարչական պարտավորություններ է ստեղծելու քաղաքացու համար։ Արհեստական հերթեր են առաջանալու լիազոր մարմինների գրասենյակների առջև։ Դժվար է պատկերացնել, թե ինչ ծավալի ծանրաբեռնվածություն է դրվելու անձնագրային գրասենյակների վրա։ Հիմնավորման մեջ չկա հաշվարկ, թե ինչ ֆինանսական բեռ է այս փոփոխությունը առաջացնելու քաղաքացիների համար։ Բայց մի բան ակնհայտ է, որ վարչական բեռը ավելանալու է՝ օրինակ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշումը կատարել ու համար /կլոր կնիք/ քաղաքացին պետք է անձամբ ներկայանա, կամ տրամադրի լիազորագիր։ Իսկ սա նշանակում է երկու տարին մեկ քաղաքացին պետք է անցնի նույն շրջապտույտը։

4. Անձնագրային ծառայությունները շատ թանկ արժեն հյուպատոսական ծառայություններում։ Հաշվարկել են արդյոք նախագծի հեղինակները, թե ինչ ֆինանսական բեռ կլինի դա մեր քաղաքացիների համար։

Ես ձեռնպահ կմնամ այս նախագիծը ներկայացնելու հիմքերի և պատճառների մասին ենթադրություններ անելու գայթակղությունից, սակայն մի բան ակներև է՝ չի կարող նախագիծը, որ շոշափում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերը, ներկայացվել առանց պատշաճ հիմնավորման և պարզաբանման»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկումը վաղը կշարունակվի ՀՖՖ-ն VAR համակարգ կներդնի Հայաստանում Հայտնի է՝ որքանով է վտանգավոր կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամըԹուրքիան երրորդ երկրներում Հայաստանի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտություն չի տեսնումՀայաստանում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությունըՄահացել է կորոնավիրուսով դիտավորյալ վարակված երգչուհինԵրգչուհի Սիան խոստովանել է, որ ցանկացել է ինքնասպան լինելՈստիկանության պաշտոնյաների գործողություններով խեղաթյուրվել են հանցագործության դեպքի հանգամանքները.Հակակոռուպցիոն կոմիտե Հետևեք կենդանիներից մարդկանց կորոնավիրուսի փոխանցմանը․ ԱՀԿՊարեկները կաշառք առաջարկած անձին բերման են ենթարկվել ոստիկանություն Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mitsubishi Grandis-ըԼուկաշենկոն բողոքել է ՊուտինիցՀույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել. ՀՀ Նախագահ ԱԳՆ-ն շնորհավորել է Հունաստանին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Լիբերիայում կրոնական արարողության ժամանակ հրմշտոցի հետևանքով՝ 29 մարդ է զոհվել«Միշտ հավատա, որ անցնում ես հատուկ քեզ համար ստեղծված, գծած ճանապարհ եւ գնահատի դա»․ Տաթև Սարգսյան ՈւՀԱ-ի «Շուշա» թիմը ստիպված է եղել փոխել անունըԷնդի Մարեյը լքեց Ավստրալիայի բաց առաջնությունը Դիլիջան ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուներց 5-ը բաց կթողնվեն անտառ Յուրացում՝ քրեակատարողական հիմնարկից. ոստիկանությունԱննա Հարությունյանի դասական կերպարըԱՄՆ֊ում ավիահարվածի հետևանքով՝ յոթ երեխա է զոհվել (տեսանյութ)«Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից բերմա՞ն են ենթարկվելՍերգեյ Կոպիրկինը հյուրընկալվել է ԵՊՀ-ում Հունվարից բարձրացել է գիտնականների աշխատավարձերը. ԿԳՄՍՆ-ն աղյուսակ է ներկայացրել Վերին Լարսն այսօր. Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին ավելի քան 50 բեռնատար Է կուտակվել Արարատ Միրզոյանը ստացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր. քննարկվում է մասնակցության նպատակահարմարությունը ԱՄՆ-ն առաջարկում է Դոնբասում ռուսամետ ուժերին ահաբեկիչներ ճանաչելՈւկրաինայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021թ. արդյունքներով ավելացել է 24 տոկոսով Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Կենդանաբանական այգում կենդանիների անկման մասին լուրերին ԱՄՆ-ում առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Պուտինի և ՌԴ կառավարության անդամների դեմՀայաստանում 2021-ի հունվար-նոյեմբերին կատարվել է 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք. Թունյան«Ժոկոյի աղջիկները՝ «նախկինների» թալանի դեմ ինքնամոռաց պայքարում»Հայտնի են դերասան Գասպար Ուլիելի մահվան մանրամասներըՆպատակը լիարժեք կարգավորումն է. հայերը նույնպես շատ գոհ են. Չավուշօղլուն՝ հայ-թուրքական հարաբերությունների մասինԿրեմլը պատասխանել է Ռուսաստանի հասցեին Բայդենի սպառնալիքներինՎաղուց ամբիոն ձեռքս չէր ընկել. ՀՌՀ անդամի պաշտոնի թեկնածուի կատակը աշխուժություն առաջացրեց ԱԺ-ումՈւկրաինան «կոտրված տաշտակի առաջ» է հայտնվել․ Զախարովա«Երևան Սիթին» թանկացրել է տոպրակների գինը Հուսով եմ՝ Պուտինը գիտակցում Է «լայնամասշտաբ միջուկային պատերազմի» մուտալուտ լինելը. ԲայդենԱնթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրված է նաև Հայաստանը. ՉավուշօղլուՓարաքարում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին միացել է համայնքի 5944 բնակիչ. «Ապրելու երկիր» «Մտերմիկ երեկոներ». Սոֆի ԴևոյանՕդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն և բուքԱլեն Սիմոնյանն ԱՄՆ-ում հանդիպել է միջազգային կառույցների ղեկավարների հետ Հայաստանում ամբողջական պատվաստվել է մեծահասակ բնակչության 35.7 տոկոսը Մարդը, ով չի կարողացել ավարտել Երևանի պետհամալսարանը, ատելությամբ է լցված կրթության նկատմամբ. Էդգար Ղազարյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը խիստ մտահոգված է հայ ռազմագերիների ճակատագրով Ռուսաստանը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի շարունակմանը. Զախարովան՝ Ալիևի հայտարարության մասին Լաչինի միջանցքը վերահսկում են ռուս խաղաղապահները. Զախարովան՝ Ալիևի սպառնալիքների վերաբերյալ
Ամենադիտված