Աննա Հարությունյանի աշնանային լուսանկարը Մոսկվայից
LeisureԴերասանուհի Աննա Հարությունյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։
Հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի տաբատ է կրում, որը համադրել է նույն երանգի վերարկուի հետ։ Աննան արձակել է մազերը, սպորտային կոշիկ ընտրել։ Կերպարն ամբողջական է դարձրել արեւային ակնոցը։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Մոսկվայում։