Կապանից լավ չե՞ն տեսնում՝ սարը հայի՞, թե՞ ադրբեջանցու վերահսկողության տակ է
Political«Ազգային անվտանգության ծառայությունը շատ կոնկրետ, հստակ պարզաբանում տվել է». Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե ՄԻՊ-ը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ Կապանի Փելա սարում ադրբեջանկան զինուժը առաջ է եկել:
Լրագրողի հարցին՝ Կապանից լավ չե՞ն տեսնում, թե՞ սարը ում հսկողության տակ է նախարարը պատասխանեց.
«Ես չգիտեմ ով է լավ տեսնում, ով ոչ, բայց, կարծում եմ, ոմանք լավ կարդալու կարիք ունեն, կարող են կարդալ»: