Քարվաճառում ադրբեջանցի էքսկավատորավարը ընկել է ժայռաբեկորի տակ ու մահացել (տեսանյութ)
ՏեսանյութերԱրցախի Քարվաճառի շրջանում ճանապարհի կառուցման ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է North West Construction ընկերությանը պատկանող էքսկավատորի ադրբեջանցի վարորդ Ջաբրայիլով Բահրուզ Իսրաիլ օղլուն:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվականները, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին՝ Քարվաճառում՝ շինարարական աշխատանքների ժամանակ։ Ժայռերի բեկորները ընկել են էքսկավատորի վրա։ Վարորդը ստացած վնասվածքներից մահացել է: