Եղիսաբեթ Երկրորդը հրաժարվել է ընդունել «Տարվա ծեր կին» մրցանակը
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին հրաժարվել է «Տարվա ծեր տիկին» մրցանակից, քանի որ իրեն համարում է շատ երիտասարդ: Այս մասին հայտարարել է նրա անձնական օգնական Թոմ Լանգ-Բեյքերը:
«Տարվա ծեր տիկինը» հումորային մրցանակ է The Oldie թերթի կողմից: Մի անգամ այն ստացել է Եղիսաբեթ II-ի մայրը: Մրցանակը ստացել են նաև Նոբելյան մրցանակակիրներ, «Օսկարի» հաղթողներ:
Թագուհին կարծում է, որ մարդը այնքան ծեր է, որքան իրեն զգում է:
«Թագուհին չի կարծում, որ ինքը համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին` մրցանակը ստանալու համար և հույս ունի, որ դուք կկարողանանք գտնել ավելի արժանի հասցեատեր»,- կազմակերպիչներին ուղղված նամակում գրել է թագուհու օգնականը: