Բաքվից ռազմագերիների նոր խումբ է վերադառնում Երևան
SocietyՀայ ռազմագերիների նոր՝ հինգ հոգանոց խումբ է վերադառնում Հայաստան։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Գերիներին տեղափոխող ռազմական ինքնաթիռն արդեն Բաքվից ճանապարհվել է Երևան, մոտ մեկ ժամից վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում։