Թուրքիան տեղ չունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում. Ժիրինովսկու կոշտ պատասխանը` Էրդողանին
МирՊետդումայի պատգամավոր, ՌԼԴ կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ խոսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մասին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոռացել է, թե ինչպես է ստեղծվել Անվտանգության խորհուրդը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ժիրինովսկու խոսքով՝ «Էրդողանը նորից ծլից դուրս է եկել»:
«<…> Ուրեմն, նրան հարկավոր է ընդլայնել Անվտանգության խորհուրդը, որպեսզի մասնակցի աշխարհի ճակատագրին։ Էրդողանը մոռացել է, թե ինչպես է ստեղծվել Անվտանգության խորհուրդը։ Թուրքիան պարտված երկիր է և՛ Առաջին համաշխարհային պատերազմում, և՛ երկրորդում։ Ո՞ւր է նա փորձում մտնել։ Էրդողանը` Անվտանգության խորհո՞ւրդ։ Այնտեղ նրանք են, ովքեր հաղթել են վերջին ամենամեծ սարսափելի պատերազմում»,- ասել է Ժիրինովսկին։