Վարչապետը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշում «Չափդ չանցնես, ես իմ հողի վրա եմ». տավուշցին` Վահե Ղազարյանին Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել Քանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավոր Եկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. Փաշինյան Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ Դանիելյան Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) 

«Մենք հավատարիմ ենք ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական ուղեգծին». Փաշինյանն ընդունել է ԵԽ պատվիրակությանը

Արտաքին Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները:

Ողջունելով ԵԽ պատվիրակությանը՝ վարչապետը նշել է. «Եվրոպայի խորհուրդը ժողովրդավարության ոլորտում մեր կարևոր գործընկերներից է 2000 թվականից ու գործնականում ուղեկցում է մեզ մեր բոլոր բարեփոխումների ճանապարհին: Կարծում եմ, որ մենք այս դժվար ժամանակաշրջանում, հատկապես ժողովրդավարության առումով ունենք կոնկրետ ձեռքբերումներ, և հատկապես այստեղ դա արժե ընդգծել: Եվրոպայի խորհրդին մեր անդամակցության առաջին օրերից մինչև 2018 թվականը անընդհատ արձանագրվել են անհաղթահարելի թվացող պրոբլեմներ՝ ընտրությունների որակի, պաշտոնական արդյունքների վստահելիության վերաբերյալ, բայց, ըստ էության, մենք կարող ենք արձանագրել, որ այդ պրոբլեմը հաղթահարված է:

Ուզում եմ նաև ընդգծել, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ընտրությունները կիրառվել են որպես ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման գործիք, մինչդեռ նախկինում միշտ ընտրություններն ավելի շատ ներքաղաքական ճգնաժամի և հակասության ու հակադրության պատճառ են եղել: Մենք հավատարիմ ենք ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական ուղեգծին, շարունակելու ենք այդ ուղեգիծը և ուրախ ենք, որ այդ ճանապարհին կարող ենք հույս դնել Եվրոպայի խորհրդի աջակցության վրա»:

Մարթեն Էհնբերգը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատականի համար և ընդգծել, որ Եվրոպայի խորհուրդը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը: Նա նշել է, որ պատվիրակությունն արդյունավետ քննարկումներ է ունեցել հայաստանյան գործընկերների հետ և մտքերի փոխանակության ընթացքում արձանագրել այն առաջնահերթությունները, որոնք կարևոր են ԵԽ-Հայաստան 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի արդյունավետ իրագործման համար:

Վարչապետը, ԵԽ պատվիրակության ներկայացուցիչների խնդրանքով, մանրամասներ է ներկայացրել ՀՀ ժողովրդավարական օրակարգի վերաբերյալ՝ խոսելով հակակոռուպցիոն, ընտրական, խոսքի ազատության, դատական, քրեակատարողական, ինչպես նաև այլ ոլորտների բարեփոխումների մասին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ընթացիկ արդյունքները ցույց են տալիս, որ Կառավարության նախաձեռնած ռեֆորմների արդյունքում հաջողվել է նշված ուղղություններով ստեղծել վերահսկողական արդյունավետ մեխանիզմներ: Այս գործընթացը շարունակվում է:

Հանդիպմանը վարչապետը հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձել է ԵԽ պատվիրակության անդամներին հետաքրքրող մի շարք հարցադրումների: Դրանք վերաբերում էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքների հաղթահարմանը, հումանիտար խնդիրների կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցային գործընթացի վերականգնմանը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, կրթական բարեփոխման կարևորությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության խթանմանը, խորհրդարանական կառավարման համակարգի լավարկմանը և այլն:

ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար Մարթեն Էհնբերգը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ հանգամանալից անդրադարձի համար և նշել, որ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի մասին վկայող աշխատանքները կներկայացվեն 2022թ. հունվարին նախատեսվող ԵԽ-Հայաստան 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի քննարկմանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վարչապետը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշումՍամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք էՄահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակիցը «Չափդ չանցնես, ես իմ հողի վրա եմ». տավուշցին` Վահե Ղազարյանին Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ ԶաքարյանՍտորագրությունը իրավական ուժ չունի, տարածքային փոփոխության հարցը կարող է լուծվել հանրաքվեովԵրևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետԳազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ)Քննչական կոմիտեն բացահայտորեն ստանձնել է ՔՊ-ի շահերի ներկայացուցչի դերը․ «Հրապարակ»Սա Կիրանցի հարցը չի, ողջ ՀՀ-ի հարցն է, մեզ շատ են խաբել, արդեն պարզ ա ամենը. լարված վիճակ` ՏավուշումՈՒՂԻՂ. Ռեալիստների դաշինք․ նոր ընդդիմադիր քաղաքական ուժ է ստեղծվումԵրևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոց«Զինվոր ծնվել ենք, զինվոր էլ կմեռնենք». լարված վիճակ Տավուշում, ցուցարարները չեն բացում ճանապարհըԵրեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. Երանոսյան«Ժողովրդին էլ չեք կարա խաբեք, հերիք ա ինչքան լսել ենք, էլ չենք ուզում». լարված իրավիճակ ՏավուշումՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրանՔանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավորԱՄՆ Ուկրաինային 61 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրիԵկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե ՂազարյանՋրվեժի ձորում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինըԳյուղերը հանձնել, գնացել բասկետբոլ ա խաղում (տեսանյութ)Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. ԱբդոլահիանԺողովուրդ ջան, մեր խոսացածից հետո էս ճանապարհը փակելու տրամաբանությունը չեմ հասկանում Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբՀայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. ՓաշինյանԱյս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ ԴանիելյանՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ)Նեթանյահուն վերահսկողությունից դուրս է եկել, նրան պետք է զսպել. Իրանի արտգործնախարարՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետ Նիկոլը շատ պուճուր ա, որ գա ու հող հանձնի Տավուշում, կռվի դաշտում ենք մեծացել. տավուշցիների ակցիանՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ Փաշինյան Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենք Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ)Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համարԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանԷս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցումՄիջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլինՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցըԱրագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումիցՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ինԳյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվումՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործիԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըՀանրահավաք ԱԺ-ի դիմաց. ժամը 18:00-ին կոչ ենք անում հավաքվել Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան
Ամենադիտված