Անջելինա Ջոլին իր նիհարությամբ անհանգստացրել է երկրպագուներին (լուսանկարներ)
ФотографииՀոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին իր հինգ երեխաների հետ ներկա է գտնվել Marvel տիեզերքի նոր ֆիլմի պրեմիերային, որտեղ նա մարմնավորել է ռազմատենչ շիկահեր Թենային: Աստղը ներկայացել է ավազի գույնի երկարափեշ զգեստով և նուրբ դիմահարդարմամբ: Աստղն անհանգստացրել է երկրպագուներին իր նիհարությամբ, և նրանք կարծիք են հայտնել, որ իրենց կուռքը բավականաչափ չի սնվում:
Անջելինային ուղեկցել են նրա հինգ երեխաները՝ հագած ոչ վառ գույների զգեստներ. Զախարան կրել է արծաթագույն զգեստ, Վիվիենը ընտրել է սպիտակ, իսկ Շայլոն՝ ոսկեգույն: Պրեմիերայի համար որդիները կրել են դասական զգեստներ: