Մենք ականատես ենք դառնում տարածաշրջանից թշնամիների ակնհայտ նահանջի. Իրանի ԻՀՊԿ գեներալ
ԻրանԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ մայոր Հոսեյն Սալամին ընդգծել է Աֆղանստանում, Իրաքում, Լիբանանում և Սիրիայում ԱՄՆ-ի ծրագրերի տապալումը՝ նշելով, որ Իրանի թշնամիները բացահայտորեն դուրս են գալիս տարածաշրջանից, հաղորդում է tasnimnews.com-ը:
«Մենք ականատես ենք դառնում տարածաշրջանից թշնամիների և մեծ տերությունների ակնհայտ նահանջի», - երեքշաբթի Իրանի հարավային Քերման քաղաքում լրագրողներին ասել է ԻՀՊԿ գեներալը:
Անդրադառնալով «ԱՄՆ-ի` Աֆղանստանից փախուստին» և Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերմանը՝ հրամանատարն ասել է, որ Լիբանանի և Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ծրագրերը նույնպես անհաջող ավարտ են ունեցել:
«Մենք ականատես ենք դառնում Իրանի դեմ պատժամիջոցների հարցում թշնամու նպատակների և քայլերի պարտության», - նշել է նա՝ հավելելով, որ Իսլամական Հանրապետության նկատմամբ քաղաքական և տնտեսական շրջափակում կիրառելու թշնամու ծրագիրը նույնպես ավարտվել է անհաջողությամբ:
Նշվում է, որ անցյալ ամիս ավագ հրամանատարն ասել է, որ Իրանի թշնամիները կանգնած են պարտվող-պարտված իրավիճակի առջև՝ «ռազմավարական հիասթափության» զգացումով: