ԱՀԿ-ն զգուշացնում է կորոնավիրուսի նոր շտամի տարածման վտանգի մասին Ապարանում իրար են բախվել «ՎԱԶ 2121»-ն ու «Toyota»-ն. կա զոհ ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Լավրովի և Միրզոյանի հեռախոսազրույցի մանրամասները. քննարկվել է սահմանազատման հարցը Հայկական ավիացիայի «սև թուղթը». ի վերջո կհատի՞ Փաշինյանի համբերությունը Իշխանության «համը» քաղցր է. ՔՊ-ն գնում է ՀՀԿ «տրորած արահետով» Ֆրանսիայում հայտնաբերվել է գաղտնի կազմակերպություն, որը գոյություն ունի արդեն երկու դար Բայդենը հրաժարվել է կռվել Ուկրաինայի համար Պելեն հոսպիտալացվել է Միրզոյանը և Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ Ալեն Սիմոնյանը հանդիպում է գերիների և անհետ կորածների հարազատների հետ 

ԵԽ նախարարների կոմիտեի անդամներին ներկայացվել է պատերազմական հանցանքների ապացույցները. ՄԻՊ

Իրավունք

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով բարձրաստիճան զեկուցողների խմբին՝ պատվիրակության նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգի ղեկավարությամբ։ Հանդիպմանը ներկա է եղել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, տեղեկացնում է Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջը:

Պատերազմական հանցանքների ապացույցները, խոշտանգումների հիմնավորումները Արման Թաթոյանը ներկայացրել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ միասին։

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունները։ Նա նշել է, որ ադրբեջանական զինված հարձակումներն ուղեկցվել են անմարդկային ու դաժան վերաբերմունքով, գլխատումներով ու խոշտանգումներով ինչպես ռազմագերիների, այնպես էլ քաղաքացիական գերիների նկատմամբ:

Արման Թաթոյանը ներկայացրել է ապացույցներ, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճած թիրախում ունենալով երեխաների:

Պաշտպանը տեղեկություններ է փոխանցել նաև ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերի վերաբերյալ։

Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը պետք է դիտարկվեն մարդու իրավունքների տեսանկյունից, որպեսզի դրանք երկրորդական պլան չմղեն, չսահմանափակվեն այդ իրավունքները պաշտպանելու պետության հնարավորությունները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մանրամասնել է, որ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ:

Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածում, օրինակ՝ Սև լճում, անվտանգային լրջագույն խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաև արձակում են կրակոցներ:

Դրանից բացի, մարդկանց մասը չի կարողանում զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, իսկ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել արոտավայրերի մոտ առկա անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել առանձին վայրերում. վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզում: Ավելին, մի շարք գյուղեր զրկված են ջրից:

Արման Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ:

Հանդիպման ժամանակ ինչպես Արման Թաթոյանը, այնպես էլ Սիրանուշ Սահակյանը մանրամասն անդրադարձել են նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» ներկայացնելը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները:

Սիրանուշ Սահակյանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի, իսկ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:

Արման Թաթոյանն ու Սիրանուշ Սահակյանը նշել են, որ խախտումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական կողմը պատասխանատվության չի ենթարկվել պատերազմական հանցագործությունների համար։

Պատվիրակության կազմում են եղել նաև ԵԽ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ դեսպաններ, ինչպես նաև ԵԽ Գլխավոր քարտուղարության ծրագրերի գլխավոր տնօրինության ղեկավարՎերենա Թեյլորը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և այլք։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՀԿ-ն զգուշացնում է կորոնավիրուսի նոր շտամի տարածման վտանգի մասինՖրանսիայի Սենատում Թաթոյանն անդրադարձել է գերիների նկատմամբ Ադրբեջանում իրականացված խոշտանգումներին Իսրայելը ցնցված է «վայրի սեքսի գործի» մանրամասներից«Կռուտիտ» էր անում. անհետ կորածի հարազատը՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին. 24News.am Ապարանում իրար են բախվել «ՎԱԶ 2121»-ն ու «Toyota»-ն. կա զոհ ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Լավրովի և Միրզոյանի հեռախոսազրույցի մանրամասները. քննարկվել է սահմանազատման հարցը«Ո՞ր երկրի ժողովրդին են ներկայացնում այս պատգամավորները». Վահագն Ալեքսանյանն` ընդդիմադիրների մասին «Հուզված եմ ահավոր». Մադոննա Հարությունյանի լուսանկարը հարցեր է առաջացրել երկրպագուների մոտՄասկի ընկերությունը կսկսի մարդկանց «չիպավորել» 2022 թվականինՀայկական ավիացիայի «սև թուղթը». ի վերջո կհատի՞ Փաշինյանի համբերությունըՀունաստանի վարչապետը Պուտինին պատմել է Թուրքիայի ագրեսիայի մասին Ալեն Սիմոնյանի հանդիպումը գերիների եւ անհետ կորածների հարազատների հետ ավարտվել էՏեսահոլովակի պրեմիերա. Իվետա Մուկուչյան` «Այ էտա» (տեսանյութ) «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները հրավիրվել են ԱԱԾ. News.am «Ասպրամ Կրպեյանն ապուշ է». Արթուր Դանիելյան Իշխանության «համը» քաղցր է. ՔՊ-ն գնում է ՀՀԿ «տրորած արահետով»Ֆրանսիայում հայտնաբերվել է գաղտնի կազմակերպություն, որը գոյություն ունի արդեն երկու դարԲայդենը հրաժարվել է կռվել Ուկրաինայի համարՊելեն հոսպիտալացվել է Նախկին նախարարը քաղաքապետարանից կպահանջի հերքել իր հասցեին արված հայտարարությունը Ֆիլիպ Կիրկորովը պատմել է տոհմական անեծքի մասին Միրզոյանը և Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակԱլեն Սիմոնյանը հանդիպում է գերիների և անհետ կորածների հարազատների հետ ԱԺ նիստը նախագահող Հակոբ Արշակյանն ապօրինաբար ինձ դուրս հրավիրեց նիստերի դահլիճից. Հռիփսիմե Ստամբուլյան Դիանա Գասպարյանի դուխով գործընկերները. քաղաքապետերի հրաժարականի պատճառներըՈվքեր իշխանությանը հորդորում են Ալիևին կոշտ արձագանքել, արդյո՞ք պատասխանատու են հետևանքների համար. Լուսինե Բադալյան Ադրբեջանական քարոզչական հարթակները համացանցում տարածում են հայերեն լեզվով հաղորդագրություն․ զգուշացումԴեկտեմբերի 10-ին 3+3 կամ 3+2 ձևաչափով հանդիպում է տեղի ունենալու․ Փաշինյան Դեկտեմբերի 12-ին կանցկացվի սուրբծննդյան տոնավաճառԴերասան Հովհաննես Դավթյանը հայր է դարձել Ալեն Սիմոնյանը կհանդիպի գերիների հարազատների հետ Այսօր Սևակ Ամրոյանի հարսանիքին է (լուսանկարներ) Ինչ եք գոռում, իմ ժամանակը չի ավարտվել, ձերն ա ավարտվել վաղուց. Փաշինյանը հունից դուրս եկավ Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը «խորհուրդներ» է տվել ՀայաստանինՆշվել են այն երկրները, որոնք կարող են շուտով անհետանալ Երկրի երեսիցՀամլետ Բատիկյանը նշանակվել է ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարի ԺՊՊՆ պաշտոնյաների միջոցով քաղաքացին «1000 դրամների» հիմնադրամից ապօրինի գումար է ստացելԱլեն Սիմոնյանն առաջիկայում կտեղափոխվի Կոնդի կառավարական ամառանոց Մհեր Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ փոխվարչապետերի միջև քննարկումներիցԵրևանում ավտովթարի հետևանքով հրդեհ է բռնկվել. 1 մարդ մահացել է, 2-ը` վնասվածքներ ստացելՀԱՊԿ Ռազմական կոմիտեի 19–րդ նիստի ընթացքում քննարկվել են ռազմական անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները. ՊՆՀայաստանում վրացերենի ուսուցումը կընդլայնվի. Վահրամ ԴումանյանՊուտինը նշել է Ռուսաստանի անվտանգությանը վերաբերող ամենակարևոր հարցերից մեկըԲաքվի մետրոյում 44-օրյա պատերազմի մասնակիցը փորձել է ինքնահրկիզվելԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման մեքենայի ուղղությամբ. ՊՆԱրցախի քաղաքացին բռնության է ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից. ԱՀ ՄԻՊ Պեսկովը խոսել է ԽՍՀՄ-ի վերստեղծման մասին Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ) Գերիներին վերադարձնելու ի՞նչ քայլեր եք անում. հարց՝ Փաշինյանին Արդարադատության նախկին նախարարն ապօրինի շինարարություն է անում. Երևանի քաղաքապետարան
Ամենադիտված