Սերգեյ Բեզրուկովը հոսպիտալացվել է
ԺամանցՌուսաստանցի դերասան Սերգեյ Բեզրուկովը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում։
«Ահա ես էլ հիվանդացա կորոնավիրուսով, ծանրաբեռնվածություններն ազդեցին, իմունիտետը մի փոքր «դավաճանեց»»,- գրել է նա և հստակեցրել, որ ներկայացումները տեղափոխվում են այլ օրեր, իրավիճակը հսկողության տակ է։