Բիլ Գեյթսի դուստրը պահանջել է, որ իր հարսանիքի հյուրերը պատվաստվեն COVID-19-ի դեմ
LeisureԲիլ Գեյթսի դուստրը պահանջել է, որ իր հարսանիքի բոլոր հյուրերը պատվաստվեն COVID-19-ի դեմ, հայտնում է Vogue-ը:
Հարսանիքին, որը տեղի ունեցավ Նյու Յորքի Վեսչեսթեր քաղաքում, հրավիրվախ էր մոտ 300 հյուր: Տոնակատարության մասնակիցներին թույլատրվել է ներս մտնել միայն այն դեպքում, եթե նրանք պատվաստված են COVID-19-ի դեմ կամ կորոնավիրուսի թեստը բացասական է: «Մենք նաև դիմակներ ենք տրամադրել: Մենք աներևակայելի երջանիկ ենք, որ կարողացել ենք ապահով կերպով հավաքվել մեր սիրելիների հետ: Մենք գիտենք, որ ուրիշներն ավելի քիչ բախտավոր են, մանավանդ որ համաճարակը շարունակում է ավերել Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի համայնքները», - ասել է Ջենիֆերը: Նախօրյակին տեղի է ունեցել 25-ամյա Ջենիֆեր Գեյթսի և Նաիլա Նասսարայի մահմեդական արարողությունը: Զույգը ծանոթացել է Սթենֆորդում սովորելիս: Նասարը ծնվել է Չիկագոյում և մեծացել Քուվեյթում: Նրա ծնողները Diwan Interiors International- ի հիմնադիրներն են: