Հղիության ժամանակ քովիդով վարակվելը ռիսկային է. բժիշկ
Видео«Այսօր հոսպիտալացված հղիների բավականին մեծ թիվ ունենք։ Հղիության ժամանակ քովիդով վարակվելը ռիսկային է վաղաժամ ծննդաբերության և վիժման առումով, ցավոք սրտի, և այո արձանագրվում է նաև ներարգանդային թոքաբորբ, այսինքն երեխայի մոտ վարակի զարգացումը, որը նախորդ շտամերի դեպքում այդքան հաճախ չէր լինում»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների ետ զրույցում ասաց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը։
«Սա ևս մեկ շարժառիթ է, որ հղիները մտածեն կանխարգելիչ գործոնների մասին, այդ թվում պատվաստման մասին»,- հավելեց բժիշկը: