57-ամյա ոսկեվազցին գերեզմաններից ալյումինե նախշազարդեր է գողացել (տեսանյութ)
ВидеоՈստիկանության Աշտարակի բաժին տեղեկություններ էին ստացվել, որ Ոսկեվազ գյուղի 57-ամյա մի բնակիչ գերեզմանատնից գողություն է անում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական հետախույզները հոկտեմբերի 18-ին կասկածվողին հայտնաբերեցին Երևանի Շահումյան փողոցում և բերման ենթարկեցին ոստիկանության Աշտարակի բաժին:
Պարզվել է, որ նա տարբեր ամիսների ալյումինե նախշազարդեր է գողացել Ոսկեվազ գյուղի գերեզմանատան հինգ գերեզմանից։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։