Implications made in relation to alleged document published by some Azeri media, are absolutely wrong and inadequate: Stano Armenian philanthropist Ruben Vardanyan, detained in Azerbaijan, on hunger strike for 14 days already Azerbaijan's violence against ethnic Armenians is within scope of action of Committee for Elimination of Racial Discrimination: Kirakosyan By destroying Kanach Zham Church in Shushi, Azerbaijan violated decision of UN Court of Justice: Caucasus Heritage Watch G7 to discuss Israel attack on Iran PM Pashinyan, French Co-Chair of the OSCE Minsk Group address regional issues Must not wait another century to hold Azerbaijan accountable ethnic cleansing in Nagorno Karabakh, Congresswoman Anna Eshoo Armenia and Saudi Arabia Foreign Ministers meet in Riyadh Discussion on ՛Commemorating the Armenian Genocide: Reflecting on Historical Memory in Today's Context՛ Embassy of Republic of Armenia in UK establishes military attaché position 

Ինչպես տապալվեց Սղնախի բեկումնային օպերացիան․ 3 օր անց գրավվեց Շուշին․ «Հետք»

Society

«Հետք»-ը 44-օրյա պատերազմի վերջին օրերին չիրականացված Սղնախի օպերացիայի վերաբերյալ զրուցել է «Շահեն Մեղրյան» ջոկատի հրամանատար Ռոլանդ Այդինյանի հետ, որը ուշագրավ մանրամասներ է պատմել այդ օրերին կատարվածի վերաբերյալ։

«Հետք»-ի հոդվածը ներկայացնում ենք ստորև․

«2020 թվականի նոյեմբերի 5-ին ադրբեջանական բանակի զորամիավորումները Շուշիի մատույցներում էին։ Երբ Ավետարանոց, Սղնախ, Քարին Տակ գյուղերն արդեն կորսված էին, պարզ էր, որ թշնամու գլխավոր նպատակը Շուշին գրավելն է։ Արցախում որոշում են մարտական գործողություններում բեկում մտցնելու վերջին ջիգը գործադրել։ Ծրագրվում է Սղնախի օպերացիան, որը տապալվում է գործողությունը սկսելուց մեկ-երկու ժամ առաջ։ 

Չիրականացված գործողության վերաբերյալ «Հետք»-ը զրուցել է «Շահեն Մեղրյան» ջոկատի հրամանատար Ռոլանդ Այդինյանի հետ, որը նույնպես դերակատարություն պետք է ունենար։

Պատերազմի ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը 2020 թ. նոյեմբերի 5-ին Սղնախի օպերացիան իրականացնելու նպատակով խորհրդակցություն է անցկացնում Շոշ գյուղի դպրոցում։ Հանձնարարականներ է տալիս ծրագրվող գործողությանը մասնակցող ստորաբաժանումների ղեկավարներին։ Նոյեմբերի 6-ի առավոտյան պետք է ճեղքում իրականացվեր, որը, հնարավոր է, բեկեր պատերազմի ընթացքն, ու այլ վերջնարդյունք լիներ։ Առավոտյան ժամը 07:00-ին արձանագրվում է, որ օպերացիան տապալված է։ 

2020 թ. նոյեմբերի 4-ի կեսօրին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվում։ Հակառակորդն արդեն գրավել էր Ավետարանոցը, Սղնախը, Քարին Տակը և Նաբիլարով, Զառսլույով հասել «Իսայի աղբյուր» կոչվող տեղանք (Իսաբուլախ), որից հետո պետք է մտներ Շուշի։

Խորհրդակցությունը վարում է Արայիկ Հարությունյանը, մասնակցում են գեներալներ։ Շահեն Մեղրյանի անվան ջոկատի հրամանատարին Արայիկ Հարությունյանն ասում է, որ հակառակորդի ընթացքը դեպի Շուշի կասեցնելու համար պետք է Շոշ գյուղի ուղղությամբ, Սղնախի հատվածում կանգնեցնել։ Դրա համար պետք է ճեղքում իրականացնել, իսկ այդ գործողությանը մասնակցող խմբերի առաջին շարքում պետք է լինեն Շահեն Մեղրյանի անվան ջոկատի տղաները, որին կցված է մեկ գումարտակ։ Սամվել Բաբայանի ենթակայության տակ ձևավորված 2 գումարտակներն էլ (բաղկացած կամավորականներից) կողքերից պետք է առաջանային։ Առաջին խումբը պետք է դիմացից գնար, մյուս երկուսը՝ աջ և ձախ կողմերից։ Նոյեմբերի 5-ին ևս մեկ խորհրդակցություն է նախատեսվում, որը պետք է անցկացներ Սամվել Բաբայանը Շոշ գյուղի դպրոցում։

Նոյեմբերի 5-ի առավոտյան, մինչ երկրորդ խորհրդակցությունը, Ռոլանդ Այդինյանը մի քանի հոգու հետ դիտարկում է իրականացնում Շոշ գյուղից Սղնախ ընկած հատվածում։

«Տեղազննությունը կատարում ենք։ Թուրքի տանկ ենք մի հատ խփում այդտեղ, մի հատ «Ուրալ» ենք խփում՝ պուշկեն վրան կապած, ու նայում ենք՝ որտեղ ինչ ա։ Մեր պրավադնիկները (ուղեկցողները) սղնախեցի էին, լավ էլ տղեք էին։ Տղեքի հետ նայում ենք, որոշում ենք՝ որտեղով։ Արտերի արանքում թփուտներ կան, մի մասը թփուտներով պետք է գնար, մի մասն՝ արտերի վերևում անտառ է սկսվում, իրենց գյուղի հին ֆերմա կար, ֆերմայի բերանով։ 3 ուղղություն ենք որոշում ու գալիս ենք»,- պատմում է Ռոլանդ Այդինյանը։

Նոյեմբերի 5-ի երեկոյան Ասկերանի շրջանի Շոշ գյուղի դպրոցում տեղի է ունենում խորհրդակցությունը։ Այն վարում է Սամվել Բաբայանը, ներկա է լինում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, բազմաթիվ այլ գեներալներ, տանկային զորամասի հրամանատար Թաթուլ Հայրապետյանը և այլք։ Որոշվում է՝ «Շահեն Մեղրյան» ջոկատի տղաները 3 գումարտակներից մեկի հետ դիմացից պետք է գնան, մյուս երկու գումարտակները՝ երկու կողքից։ Առաջին խումբը պետք է Շոշ գյուղից հասնի Սղնախ գյուղի գյուղապետարան, գրավի շենքը։ Մյուս երկու խմբերն այդ ժամանակ պետք է համաժամանակյա բացազատվեն և սեպաձև տեսք տան զորաշարժին։ 2-րդ խումբը՝ առաջանա Չախմախ տեղամասով դեպի Քիրս սարի կողմը։ 3-րդ խումբը պետք է առաջանա Ավետարանոցով դեպի Ակնաղբյուր։ Արդյունքում պետք է ճեղքումով Շուշիի մատույց հասած հակառակորդի թիկունքային կապը կտրվի։ 

Պատերազմից հետո Սամվել Բաբայանը խորհրդակցությունից մի փոքր հատված ներկայացնող տեսանյութ տարածեց։ YouTube-ի՝ իր անունով էջում Բաբայանի հրապարակած տեսնայութում նա հայտարարել է․ «Արդեն հակառակորդը Շուշին շրջափակել է։ Վաղվա մեր գործողությունից կախված է ամբողջ Ղարաբաղի ճակատագիրը։ Կարողանու՞մ եք հասկանալ, թե ինչ եմ ասում։ Այսինքն՝ որևիցե մի րոպե հապաղել կամ պրոբլեմներ ստեղծել՝ չկա։ Ինչ խնդիր ստացել եք, ամեն մարդ իր խնդիրը կատարում է։ Որ հակառակորդի թիկունքը փակվի, սնուցման մեխանիզմը փակվի, հակառակորդին կարողանանք ոչնչացնել»։

Նոյեմբերի 6-ի առավոտյան՝ ժամը 6-ին խմբերը պետք է տեղում լինեին։ 1 ժամ դիտարկում անեին, որի վերջին 20 րոպեն պետք է հրետակոծություն իրականացվեր։ Ժամը 7-ին նախատեսված էր հարձակումը։ Տեղում պետք է լիներ 12 տանկ, 8 հետեւակի մարտական մեքենա՝ ՀՄՄ (БМП)։

Նոյեմբերի 6-ի առավոտյան՝ նախանշված ժամին, բոլոր խմբերից տեղում էին Շահեն Մեղրյանի անվան ջոկատի տղաները, տանկերը, ՀՄՄ-ն և նրանց հետ ճեղքումը սկսող գումարտակը։ Մյուս երկու գումարտակները չկային։ Ռոլանդ Այդինյանը փորձում է գործողությունը կոորդինացնող Գրիգոր Սահակյանից ճշտել, թե որտեղ է զորքը։ Պարզվում է՝ երկու գումարտակն էլ հրաժարվել է գործողությանը մասնակցել։

Մեր հարցին, թե ովքե՞ր էին այդ գումարտակներում, Ռոլանդ Այդինյանը պատասխանում է․

«Ես չեմ էլ հիշում՝ ովքեր էին։ Ես իրենց խորհրդակցության ժամանակ եմ տեսել։ Այդ հարցերը, ինձ թվում է, ով իրենց կուրացիա է անում, կհարցնեք իրենց, թող ասեն։ Իրենց ոչ մի տեղ չենք տեսել, որովհետև իրենք չեն մասնակցել այս պատերազմին։ Այդ մարդիկ պատրաստվում էին որպես շտուրմավիկ, որ պետք է գային այդ գործողությունն անեին ու այդպես էլ դրան էլ չեկան։ Չգիտեմ՝ ինչի»։

Ավելի վաղ Ռոլանդ Այդինյանն այդ զորքը նկարագրելիս նշել էր․ «Գլխավոր հարվածը պետք է լիներ Շոշի կողմից, մենք էինք ու մեզ կցում են․․. Սամվել Բաբայանն էր իր մոտ, 3 գումարտակ կար, որոնք Սամվել Բաբայանի բանի տակ էին, վերահսկողության, ենթակայության։ Ինքն էր ամեն ինչով ապահովել»։

Փորձեցինք զրուցել նաև Սամվել Բաբայանի հետ։ Այս թեմայով հարցազրույցի մեր մի քանի խնդրանքները Սամվել Բաբայանն անարձագանք թողեց։ 

Սղնախի օպերացիայի տապալումից 3 օր անց հակառակորդը գրավում է Շուշին, և ստորագրվում է պատերազմը դադարեցնելու հայտնի հայտարարությունը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Central Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsImplications made in relation to alleged document published by some Azeri media, are absolutely wrong and inadequate: StanoAliyev to leave for Moscow on April 22 to discuss regional issues with PutinFor the first time there will be a delimited state border between Armenia and Azerbaijan, in the section of the four villages. Prime Minister's office4.5-magnitude earthquake hits TurkeyBlinken says G7 is "committed to de-escalating tensions" and holding Iran to accountGoogle fires 28 employees who protested against company's cooperation with IsraelArmenian philanthropist Ruben Vardanyan, detained in Azerbaijan, on hunger strike for 14 days alreadyWe have no plan B: Kuleba on new aid package for Ukraine in CongressArmenian victims group asks International Criminal Court to investigate genocide claimAzerbaijan's violence against ethnic Armenians is within scope of action of Committee for Elimination of Racial Discrimination: KirakosyanLavrov: We consider Armenia an ally until nowBy destroying Kanach Zham Church in Shushi, Azerbaijan violated decision of UN Court of Justice: Caucasus Heritage WatchAt 60th Venice International Art Biennale, Armenia presents itself with Echo multimedia projectG7 to discuss Israel attack on IranEU takes note of Russian peacekeepers’ withdrawal from KarabakhDraft resolution on Palestine rejected at UN Security CouncilIndia starts voting in world's largest electionUS embassy in Israel restricts employees’ movement after strike against IranIran cities not attacked by foreign country, Iranian media reportNewspaper: Armenia authorities avoid meeting with Karabakh authorities in exilePentagon does not comment on Israel attack on IranArmenia premier receives OSCE Minsk Group French Co-ChairIslamic Revolutionary Guards Corps general: Iran did not use modern missiles when attacking IsraelSenator Bob Menendez regrets that US government was not more forceful against Azerbaijan's ethnic cleansing of KarabakhHuawei presents 4 smartphones at once: What features do they have?PM Pashinyan, French Co-Chair of the OSCE Minsk Group address regional issuesDocument published in the Azerbaijani media about the Brussels meeting is fake - Armenian Foreign MinistryCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Lufthansa extends Tehran and Beirut flight suspensionsCongressman Pallone urges USA to provide military assistance to ArmeniaIran oil exports hit six-year high as West considers tougher sanctionsRussia MFA spox: The West sees Armenia as a tool to play with, then will abandon itJoint Russia-Turkey monitoring center in Karabakh to be closed, media reportGRECO calls on Armenia for stronger oversight and accountability in top executive functions, the policeMust not wait another century to hold Azerbaijan accountable ethnic cleansing in Nagorno Karabakh, Congresswoman Anna EshooArmenia and Saudi Arabia Foreign Ministers meet in RiyadhEuropean Commission to earmark €15M assistance to ArmeniaIndonesian volcano eruption forces evacuations, airport closureCongressman Brad Sherman: US aid to Armenians displaced from Karabakh should be increasedGigi Hadid shares behind-the-scenes footage from latest Victoria's Secret campaignWe remain deeply concerned that this draft legislation, if enacted, could stigmatize civil society organizations, Patel refers to Georgian controversial billSouth Korea to provide USD 200 million in humanitarian aid to Ukraine this yearUS State Department: Karabakh events are example of how Russia is not trustworthy allyDubai: chaos at world’s second-busiest airport as UAE and Oman reel from deadly stormsArmenia PM in Berkaber village: We see the risks, but the way to manage them is to move forwardDiscussion on ՛Commemorating the Armenian Genocide: Reflecting on Historical Memory in Today's Context՛Embassy of Republic of Armenia in UK establishes military attaché positionNetherlands passes law to permanently shut Groningen gas fieldYerevan hosts political consultations between Armenian, French foreign ministries
Most Popular