Ընտրություններում հաղթելը որեւէ մեկին անձեռնմխելիություն չի տալիս. Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանի մասին «Գերեվարված բոլորն անձինք պետք է ազատ արձակվեն ու վերադառնան իրենց տները». ԵԽԽՎ նորընտիր նախագահ. Aravot.am Պոլսո Հայոց պատրիարքը ապաքինվել է կորոնավիրուսից Դժբախտ պատահար Երևանի Գրիբոյեդովի փողոցում Ադրբեջանը նման հայտարարություններ է անում, որովհետև Հայաստանն էլ է տասնյակ տարիներ արել․ Փաշինյան Էլի են լինելու այդ կարգի նշանակումներ. Փաշինյանը՝ դիվանագիտական փորձ չունեցողներին դեսպան նշանակելու մասին Մարտի 1-ի գործով ինձ մեղսագրված բոլոր մեղադրանքներն անհիմն են․ Փաշինյանը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին Այսքան ձախողումներից հետո չե՞ք պատրաստվում հրաժարական տալ. հարց՝ Փաշինյանին Սրճարանում Փաշինյանից և նրա ընտանիքից պահանջել են կորոնավիրուսի պատվաստումը հաստատող QR կոդը Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Հիսուսի արձանը տեղադրելու Գագիկ Ծառուկյանի մտադրությանը 

Նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո Դիլիջանում երրորդ անգամ կանցկացվի «Մտքերի հայկական գագաթնաժողովը»

Քաղաքական

Հոկտեմբերի 23-24-ը Հայաստանը երրորդ անգամ կհյուրընկալի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ը («Summit of Minds»): Ֆրանսիայի Շամոնի քաղաքում ամեն տարի անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» 2019 թվականից հյուրընկալվում է նաև Հայաստանում՝ ստանալով «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը: Դրա կազմակերպման վերաբերյալ բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին»:

Դիլիջանում անցկացվող՝ արդեն ավանդական դարձած «Մտքերի հայկական գագաթնաժողովն» այսօր հայկական յուրօրինակ բրենդ է դարձել: Այն անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, գլխավոր գործընկերներն են «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսը և ՀՀ կենտրոնական բանկը:

«Մտքերի գագաթնաժողովը» համախմբում է քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային շրջանակների հայտնի դեմքերի աշխարհի տարբեր երկրներից: Այն գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման յուրատեսակ հարթակ է, որի հիմնական նպատակն է համաշխարհային առումով կարևոր հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը:

Գագաթնաժողովն այս տարի կրելու է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը: Այն կմեկնարկի նախագահ Արմեն Սարգսյանի և Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի երկխոսությամբ:

Լիագումար նիստերի քննարկումները վերաբերելու են երկու հիմնական թեմաների՝ աշխարհում և հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին և տեխնոլոգիաների, մասնավորապես, արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների զարգացմանը 21-րդ դարում: Գագաթնաժողովի շրջանակում կներկայացվի նաև գալիք տարի Հայաստանում անցկացվելիք գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի ծրագիրը:

Հաշվի առնելով համավարակի հետ կապված իրավիճակն աշխարհում՝ մասնակիցների մի մասը գագաթնաժողովի աշխատանքներին կմասնակցի առցանց: Այս տարվա գագաթնաժողովի մասնակիցների շարքում են երկրների նախկին ղեկավարներ, միջազգային հեղինակավոր փորձագիտական և վերլուծական կենտրոնների, միջազգային կազմակերպությունների, տեխնոլոգիական ոլորտի հայտնի ընկերությունների ղեկավարներ, աշխարհի հեղինակավոր համալսարանների պրոֆեսորներ, այդ թվում՝ Արգենտինայի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրին, Շվեյցարիայի նախկին նախագահ Միշլին Կալմի Ռեյը, Ռուսաստանի «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ, Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Yandex-ի փոխտնօրեն Տիգրան Խուդավերդյանը, լեգենդար մարզիկ Ռոջեր Գրեյսին և այլք:

Խոսելով գագաթնաժողովը երրորդ անգամ Հայաստանում անցկացնելու մասին՝ «Մտքերի գագաթնաժողով»-ի կազմակերպիչ, «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հիմնադիր Թիերի Մալըրեն միջոցառումը համարել է լավ հնարավորություն՝ աշխարհի տարբեր երկրներից փորձագետների մասնակցությամբ քննարկումներ ծավալելու, մարտահրավերները մատնանշելու և լուծումներ առաջարկելու առումով: «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալվել անձամբ Հայաստանի նախագահի կողմից: Հայաստանն աշխարհագրորեն փոքր երկիր է, սակայն, միևնույն ժամանակ մեծ է՝ իր ազդեցիկության, ներգործության առումով: Բոլորը գիտեն հայերի ծագման և Հայաստանի արժեքի, հարստության մասին, մասնավորապես՝ հայկական սփյուռքի մասին, որը ներկայություն ունի աշխարհի շատ երկրներում: Հայաստանը նաև աշխարհաքաղաքական առումով շատ հետաքրքիր տեղ է զբաղեցնում: Կարծում ենք, որ Հայաստանի հետ այս գագաթնաժողովի համատեղ հյուրընկալմամբ, մենք կկարողանանք հետաքրքիր հնարավորություններ ստեղծել այս երկրի համար,- ասել է Թիերի Մալըրեն: -Հայաստանն իրեն տեսնում է որպես ստարտափ ժողովուրդ և, աշխարհի շատ այլ փոքր երկրների նման, ունի ուժեղ ինտելեկտուալ և սոցիալական կապիտալ, լավ կրթություն, գիտակներ մաթեմատիկայի, ֆիզիկայի, գիտության բնագավառներում, ինչը երկրին հնարավորություն է ընձեռում առաջ շարժվել նորարարության և տեխնոլոգիաների ոլորտներում: Կարծում ենք, որ գագաթնաժողովը կօգնի Հայաստանին նյութականացնել այդ ամենը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ն պատրաստվում է իր զորքերը տեղափոխել Եվրոպա՝ ՆԱՏՕ-ն ուժեղացնելու համար«Գեղեցիկ ժամանակ գեղեցիկ մարդկանց հետ». Աստղիկ Սաֆարյանի հմայիչ կերպարը (լուսանկար) Կադիրովն ուկրաինական հարցի ​​լուծում է առաջարկելԸնտրություններում հաղթելը որեւէ մեկին անձեռնմխելիություն չի տալիս. Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանի մասին «Գերեվարված բոլորն անձինք պետք է ազատ արձակվեն ու վերադառնան իրենց տները». ԵԽԽՎ նորընտիր նախագահ. Aravot.am Պոլսո Հայոց պատրիարքը ապաքինվել է կորոնավիրուսից Դժբախտ պատահար Երևանի Գրիբոյեդովի փողոցում Հիմա հասկացա՞ք, թե հանուն ինչի զոհվեցին մեր տղերքը. Արթուր Ղազինյան Ադրբեջանը նման հայտարարություններ է անում, որովհետև Հայաստանն էլ է տասնյակ տարիներ արել․ Փաշինյան Փաշինյանի շուրթերով ասվում է, որ ընդունում են թուրքական բոլոր նախապայմանները․ Գեղամ Մանուկյան 50-ամյա հեռուստահաղորդավարուհին առանց կրծկալի շրջել է Լոնդոնի փողոցներով և արժանացել քննադատության«Իմ կյանք». Շուշաննա Թովմասյանի ջերմ լուսանկարը որդու հետ Էլի են լինելու այդ կարգի նշանակումներ. Փաշինյանը՝ դիվանագիտական փորձ չունեցողներին դեսպան նշանակելու մասին Բժիշկը զգուշացրել է կորոնավիրուսի պատճառով տեսողության կորստի վտանգի մասինՄարտի 1-ի գործով ինձ մեղսագրված բոլոր մեղադրանքներն անհիմն են․ Փաշինյանը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին ՆԱՏՕ-ն նախատեսում է լրացուցիչ մարտական ​​խմբեր ուղարկել դաշինքի արևելյան սահմաններԱյսքան ձախողումներից հետո չե՞ք պատրաստվում հրաժարական տալ. հարց՝ Փաշինյանին Սրճարանում Փաշինյանից և նրա ընտանիքից պահանջել են կորոնավիրուսի պատվաստումը հաստատող QR կոդը Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Հիսուսի արձանը տեղադրելու Գագիկ Ծառուկյանի մտադրությանըՀայաստանն արդյո՞ք չէր կարող հրաժարվել Ղազախստան խաղաղապահ զորք ուղարկելուց. հարց` ՓաշինյանինԸնթացող խայտառակ «ասուլիսում» արդեն իսկ առանձնանում են կեղծիքներ և մանիպուլյացիաներ․ Վանեցյան Անահիտ Ավանեսյանը պատասխանել է ՄԻՊ-ի դիտողություններին Ո՛չ Սուրեն Պապիկյանը, ո՛չ էլ Տիգրան Ավինյանը չեն գնացել ՔՊ–ացնելու բուհերը. ՓաշինյանՈրքանո՞վ է ավելացել օլիգարխների «բեռը» հետպատերազմյան ՀայաստանումԹող հրապարակեն, ո՞վ է ում ձեռքը բռնել. էս տարուց ավել է, փաստեր են հրապարակում. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի մասին Սերժ Սարգյանը երազում էր, որ ադրբեջանցիներն է՞լ մասնակցեն ԼՂ կարգավիճակի որոշման հանրաքվեին՝ իհարկե ո՛չ․ Փաշինյան Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը հուզում է Հայաստանին. ՓաշինյանԱնահիտ Ավանեսյանը «մոլորեցրե՞լ» է Նիկոլ ՓաշինյանինՈւկրաինայի նախագահն արտաքին հետախուզությանը կոչ է արել հարձակման անցնել Ի՞նչ է լինելու «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սյունիքի հատվածի հետ․ Վարդան Ոսկանյան Հայ դատը երբեք ՀՀ-ի քաղաքականություն չի եղել, ՀՀ-ն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը՝ նախագահ. սահմանադրական բարեփոխումների մեկնարկը տրված էՀայաստանը կընդունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը․ Փաշինյան Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի. վարչապետ«Երջանիկ լինելու համար սիրտ, հոգի ու շատ սեր է պետք»․ Քրիստինա Կարապետյան (լուսանկար) Փաշինյանը մանրամասնեց՝ դեմարկացիայի հարցով ինչ առաջարկներ են փոխանցվել Ալիևին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն Ամենևին փաստ չէ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան. ՓաշինյանՇիրակի մարզպետի մոտ քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի և ինքնակամ շինությունների օրինականացման խնդիրները Արմեն Սարգսյանը հրապարակումից մոտավորապես 3,5 ժամ առաջ զանգահարել է ինձ. ՓաշինյանԲացահայտվել է Եղեգնավան գյուղում 2 հոգու դանակահարությունը Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին. ուղիղՇիրինյանը բերման է ենթարկվել գողության կասկածանքով. «Հրապարակ»֊Bloomberg Economics․ Թուրքիան ամենախոցելի տնտեսություն ունեցող երկրների ցանկում 2-րդն է Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվել. «Հետք» ԱԺ-ում կրկին պարգևատրում են բաժանել «Արմեն Սարգսյանն ինքը որոշեց դուռը շրխկացնի և գնա»Հայ դուդուկահարի ալբոմը ներառվել է «Songlines Music Awards 2022»-ի կարճ ցանկում ՌԴ Բալթյան նավատորմի զորավարժություններին ներգրավվել է 20 ռազմանավ Հայտնի է Սայաթ Շիրինյանի գտնվելու վայրը
Ամենադիտված