«Լրագրողները անանուն աղբյուր օգտագործելու հարցում ունեն պաշտպանվածություն եւ «չնույնականացվող աղբյուրի» օգտագործմամբ փորձ է արվում դրան անդրադառնալ: Նախատեսվում է նաև լրատվամիջոցների հավատարմագրման հետ կապված կարգավորումներ, մասնավորապես, նախատեսվում է, որ լրագրողի հավատարմագրումը պետական մարմիններում կմերժվի, երբ չեն պահպանվի այս օրենքով նախատեսված կարգավորումները։ Նաև ֆինանասկան հաշվետվությունների հետ կապված կարգավորումներ կան, որոնք ինձ համար անհասկանալի են, որովհետև, այսպես թե այնպես, լրատվամիջոցները ֆինանսական հաշվետվություն ներկայացնում էին։ Լրացուցիչ հոդվածով ծանրաբեռնելու բուն նպատակը չգիտեմ՝ որն է», - ասաց Էլինար Վարդանյանը։
Էլինար Վարդանյանը նշեց.
«Ամենաանընդունելի քաղաքականությունը, որ որդեգրել են այսօրվա իշխանությունները, շահառուների հետ չքննարկելն է այն օրենքի փոփոխությունները, որոնք վերաբերում են անմիջապես ԶԼՄ-ներին։ Ասում են՝ մենք կընդունենք ԶԼՄ-ների մասին օրենքը, դուք էլ խելոք աշխատեք էն կարգավորումներով, որոնք մենք նախատեսել ենք»;
Նշենք, որ նախագծի հեղինակները իմքայլական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը և Սարգիս Խանդանյանն են։ Նրանք հրավիրված էին այս քննարկմանը, սակայն չեն ներկայացել։