Ճապոնիայում երկրաշարժից հետո ափին հայտնվել են «ուրվական նավեր» (տեսանյութ)
ՏեսանյութերՃապոնական Իվոձիմա կղզու տարածքում երկրաշարժն ափ է հանել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորտակված «ուրվական նավեր»: Սեյսմիկ ակտիվության պատճառով 24 նավ է կղզու ափ բարձրացել, հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ դրանք ճապոնական տրանսպորտային նավեր են, որոնք Իվոձիմայի ճակատամարտի ժամանակ գրավել են ամերիկյան ուժերը:
All Nippon News հեռուստատեսային ցանցը ցույց է տվել նավերի այն հատվածները, որոնք ափ են նետվել և ընկած են հրաբխային մոխրի վրա:
Այժմ Իվոձիման փակ է քաղաքացիական անձանց համար և ծառայում է որպես ինքնապաշտպանական ուժերի ռազմաբազա: